Ի թիվս այլ համայնքների՝ ՏԻՄ ընտրությունների է պատրաստվում նաև Բյուրեղավան համայնքը։ Համայնքի գործող ղեկավար Հակոբ Բալասյանը, ցանկանալով պահել համայնքապետի պաշտոնը՝ փորձել է անդամակցել ՔՊ-ին և որպես թեկնածու առաջադրվել ՔՊ ցուցակով։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ նա պաշտոնապես դիմել է ՔՊ-ին և Ազգային ժողովում հանդիպել կուսակցության վարչության անդամներին՝ իր թեկնածությունը հաստատելու համար։
Բայց ՔՊ վարչության անդամները, որոնց թվում են եղել Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Հակոբ Արշակյանը և Ռոմանոս Պետրոսյանը՝ մերժել են Հակոբ Բալասյանին։ Բալասյանին մերժելու պատճառը նրա խայտաբղետ կուսակցական անցյալն է․ նախ՝ ՕԵկ, ապա՝ ԲՀԿ, այնուհետև՝ ՀՀԿ, այժմ էլ՝ ՔՊ մտնելու ցանկություն։ Իշխող ուժից մերժում ստանալուց հետո 14 տարի համայնքը ղեկավարած Բալասյանը որոշում է առաջադրվել ԲՀԿ և «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցությունների կազմած «Միասնություն» դաշինքով։
Ընդ որում՝ հիմա Բալասյանը ինքն է լուրեր տարածում, թե իբր ՔՊ-ն է իրեն դիմել՝ առաջադրվելու իր ցուցակով, ու մերժում ստացել։ Ավելին՝ ադրբեջանական վերջին հարձակումներից հետո Ազգային ժողովի դիմաց հավաքվածների և ԱԺ ցանկապատը ջարդողների թվում էր նաև Հակոբ Բալասյանի թիմի գրեթե ողջ ակտիվը։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…