Այս պահի դրությամբ ունենք շուրջ 156 հայրենադարձված գերի, բայց կան մեծաթիվ անձինք, որոնք դեռ պահվում են Ադրբեջանում:
Այս մասին այսօր հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:
«Շուրջ 8 տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից ու այս ընթացքում ենթարկվել են բռնի անհետացման»,- ասել է նա:
Սիրանուշ Սահակյանի հաղորդմամբ՝ Ադրբեջանում պահվող գերիների թիվը մինչեւ սեպտեմբերի 13-ը պաշտոնապես եղել է 33, իսկ վերջին ռազմական ագրեսիայից հետո ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպք: Դրանց ճնշող մեծամասնությունը պաշտոնականացվել է:
«Գերիների հարցն անուղղակիորեն արծարծվում է նաեւ արդարադատության միջազգային դատարանում՝ ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայի համատեքստում: Այս տեսանկյունից իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշակի առումով՝ նաեւ աննախադեպ: Հայաստանը նախկինում զերծ է մնացել որեւէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց, թեեւ անհատական ջանքերի շնորհիվ մենք ունեցել ենք միջպետական բնույթ ունեցող գործեր, բայց պետությունն իր դեմքով առաջին անգամ է այսքան ակտիվ գործում միջազգային իրավական ատյաններում»,- նկատել է նա:
Ըստ իրավապաշտպանի՝ միակ բացը, որը կարելի է լրացնել իրավական գործընթացում, պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է. «Զարգացումները ցույց տվեցին, որ հայ գերիները դադարել են զուտ գերի լինելուց, նրանք որպես պատանդներ են պահվում եւ օգտագործվում որպես միջոց՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով: Այս շրջանակներում եւս կարելի է նախաձեռնել մեկ այլ գործընթաց ՄԱԿ-ի դատարանում»:
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…