Լրահոս 24/7

Լեհաստանում բացվել է Baltic Pipe գազատարը

Լեհաստանի Գոլենիով քաղաքում տեղի է ունեցել Լեհաստանի և Դանիայի միջև Baltic Pipe գազատարի բացման արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Լեհաստանի նախագահ և վարչապետ Անջեյ Դուդան և Մատեուշ Մորավիեցկին, ինչպես նաև Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

«Գազի ոլորտում ռուսական գերակայության դարաշրջանը մոտենում է ավարտին, մի դարաշրջան, որը նշանավորվում է շանտաժով, սպառնալիքներով և շորթումներով», – մեջբերում է Euronews-ը Մատեուշ Մորավիեցկիի խոսքերը։

Baltic Pipe-ը Լեհաստան և հարևան երկրներ գազ կմատակարարի Նորվեգիայից։ Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ գազատարը տարեկան կկարողանա մատակարարել մինչև 10 միլիարդ խորանարդ մետր գազ։

Մատակարարումների մեկնարկը նախատեսված է 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, և դանիական Energinet էներգետիկ ընկերությունն ասում է, որ մինչև նոյեմբերի վերջ գազատարը կկարողանա աշխատել ամբողջ հզորությամբ։

Լեհաստանը տարեկան սպառում է մոտ 20 միլիարդ խորանարդ մետր գազ։ Նախկինում այս ծավալի մինչև կեսը Ռուսաստանը մատակարարում էր Յամալ-Եվրոպա գազատարով։ Սակայն 2022 թվականի ապրիլին Լեհաստանը հրաժարվեց ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով, իսկ հաջորդ օրը «Գազպրոմը» դադարեցրեց մատակարարումները։ Մայիսին Լեհաստանը ժամանակից շուտ խզեց Ռուսաստանից գազի մատակարարման մասին պայմանագիրը, որը գործում էր 1993 թվականից։

Baltic Pipe նախագծի իրականացումը տեւել է ավելի քան 20 տարի։

Աղբյուրը՝ Meduza.io

Թարգմանեց՝ Աստղ Խաչատրյանը

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

4 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago