

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հանձնաժողովի մեկ այլ անդամ, սենատոր Մարկո Ռուբիոյի հետ միասին ներկայացրել է երկկուսակցական համատեղ բանաձև, որով կոչ է արվում դադարեցնել անվտանգային աջակցությունն Ալիևի վարչակարգին և դատապարտել Բաքվի անօրինական ու չսադրված հարձակումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։
Այս մաին հայտնում է Ամերիկայի հայկական ասամբլեան։
Բանաձևում հատուկ ընդգծվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման կիրառման անհրաժեշտությունը, որով արգելվում է ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին մինչև այն պահը, երբ Բաքուն կդադարեցնի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակվողական ուժի և շրջափակման կիրառումը։
Ի լրումն դրա՝ բանաձևը նախագահ Ջո Բայդենին կոչ է անում դիտարկել արդյոք ադրբեջանցի պաշտոնյաները պետք է պատժամիջոցների ենթարկվեն Մագնիտսկու մարդու իրավունքների հաշվետվողականության ակտի համաձայն։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…