

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ ներգաղթի հետևանքով ՀՀ-ում տների և հյուրանոցների արժեքները շատ են բարձրացել, հայտնել է, որ արժեքները անցել են նույնիսկ Մոսկվային և Սանկտ Պետերբուրգին:
«Այսօր իմ ընկերը ասաց, որ մեկ գիշերվա համար 500 եվրոյից պակաս հյուրանոց չի կարողանում գտնել: Առաջվա նման հարմար գներով հնարավոր չէ տուն վարձել Երևանում: Հիմա մենք փորձում ենք շուկա մտցնել ավելի մատչելի արժեքներով սենյակներ կամ տներ: Այս առումով աշխատում ենք թե՛ մասնավոր ընկերությունների հետ, թե՛ ներսում փորձում ենք ստեղծել ծրագիր, որը կօգնի թեթևացնել իրավիճակը»,- ասել է նա:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՀՀ-ում առաջացած գնաճին և այն զսպող մեխանիզմներին՝ նախարարը նշել է՝ այո, գնաճը բարձր է, բայց եթե համեմատենք այլ երկրների հետ, ապա բավականին լավ ենք դիրքավորված ընդհանուր գնաճի պայմաններում:
«Մեզ մոտ գնաճը մինչև 10 տոկոս է, օրինակ՝ Թուրքիայում գրանցվել է մոտ 80 տոկոս գնաճ: Առաջ մեզ մոտ ավելի մեծ էր գնաճը, քան զարգացած երկրներում, այս պահին մենք բավականին լավ դիրքում ենք ընդհանուր ներկապնակում: Մենք մեր ջանքերն ուղղում ենք նրան, որ խոցելի խավը ավելի չաղքատանա: Ներդրեցինք կենսաթոշակների բարձրացման նախագիծը, ինչպես նաև մյուս տարվա բյուջեն էլ զգալիորեն ավելի մեծ է, քան այս տարվանը»,- ընդգծել է Քերոբյանը:
«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…