Լրահոս 24/7

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Լանջիկ գյուղի մանկապարտեզի պաշտոնական բացման արարողությանը

Շիրակի մարզի Լանջիկ գյուղում այսօր շահագործման է հանձնվել «Ջիուզեպպե Պինո Չիաչիոյի անվան մանկապերտեզի»-ի շենքը, որի բացման պաշտոնական արարողությանն է մասնակցել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Աննա Հակոբյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Վերջինս տիկին Հակոբյանին տեղեկացրել է, որ շենքը կառուցվել է «Hilfe fuer Armenian» հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը գործում է 1988 թվականից։

Մինչ պաշտոնական արարողության մեկնարկը՝  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։

Միջոցառմանը ներկա են գտնվել հիմնադրամի նախագահ Զենո Գեյսելերը,  բարերարներ Մայք և Ռոմի Բարոնյանները, Ջիուզեպպե Պինո Չիաչիոն, որը մեծ ներդրում ունի շենքի  կառուցման գործում և հենց այդ պատճառով էլ մանկապարտեզը անվանակոչվել է նրա անունով։ Մասնակցել են նաև  պաշտոնատար այլ անձինք։

Նազելի Բաղդասարյանն, իր գոհունակությունը հայտնելով բարերարներին, նշել է, որ նրանք պատրաստակամություն են հայտնել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրենց մասնակցությունն ունենալ մարզում ևս մեկ մանկապարտեզի կառուցման գործին` միանալով պետության 500 մանկապարտեզ կառուցելու հանձնառությանը:

Համայնքի հին մանկապարտեզը երբևէ սեփական շենք չի ունեցել, 44 տարի գործել է տարբեր հասցեներում: 2020թ-ին վերջապես հիմք է դրվել նոր շենքի կառուցմանը: 300 քառ. մ. տարածք ունեցող մանկապարտեզը նախատեսված է 3-5 տարեկան 30 երեխայի համար: Կառուցվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան՝ անհրաժեշտ բոլոր հարմարություններով:

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում բուհերը պետք է տան հմտություններ ու վերլուծական-քննադատական մտածողություն ձևավորեն․ Թաթոյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ցույց է տվել ԱՄՆ-ի իր համալսարանը և պատմել…

22 minutes ago

Արևմուտքը փորձում է ամրապնդել ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել…

40 minutes ago

ԱՄՆ հետախուզական ԱԹՍ-ները՝ Իրանի ափերի մոտ

ԱՄՆ զինված ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրանի սահմանների հարակից տարածքներում։ Գործողություններին մասնակցել են Boeing…

54 minutes ago

76.537 քաղաքացի 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ է ստացել

76537 քաղաքացի 2025թ. հայտարարագրման արդյունքում ստացել է 6մլրդ 200 մլն դրամի սոցիալական կրեդիտ. հայտարարել է…

1 hour ago

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

1 hour ago