

Ազգային ժողովը, մասնավորապես ՔՊ-ն, օգտագործում է խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմը, բոլոր խողովակները՝ մեր միջազգային գործընկերներին Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիայի մասին տեղեկացնելու և հասցեական արձագանքների ակնկալիք ներկայացնելու ուղղությամբ, և այդ արձագանքները տեսանելի են բոլորին: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանը:
«Այս օրերին մենք տեսնում ենք Ադրբեջանի վայրագությունները, պատերազմական հանցագործությունները դատապարտող հայտարարություններ աշխարհի տարբեր կետերից»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում օրերս Լեհաստանում էր գտնվում ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի պատվիրակությունն իր գլխավորությամբ: «Քննարկվել է հայ-ադրբեջանական սահման միջազգային դիտորդներ ուղարկելու անհրաժեշտությունը, տնտեսական համագործակցության հնարավորությունը»,- ասաց նա:
Պատգամավորը այցի ամենավառ պահերից մեկը համարեց Լեհաստանի հայ համայնքի երեխաների հետ հանդիպումը: «Փայլուն, անչափ տաղանդավոր երեխաներ են մեծանում հայրենիքից հեռու, և մեր բոլորի գործն ու առաքելությունը պետք է լինի կառուցել այնպիսի հայրենիք, ուր կձգտեն վերադառնալ դրսում ապրող մեր բոլոր երեխաները»,- ասաց նա:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…