

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորում է պատերազմից, ցավոտ իրողություններից հետո ոտքի կանգնելն ու նոր թափով առաջ շարժվելը: Քոչարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին:
«Այս ամիս լրացավ 44-օրյա պատերազմի 2 տարին: Բայց 44-օրյա պատերազմից հետո մենք ապրեցինք կարճատև դաժան կռիվներ, որոնց համար կրկին շատ թանկ վճարեցինք: Եվ քանի որ այդպիսի ցավոտ իրողությունները կարող են կրկնվել, որովհետև մենք ճանաչում ենք մեր դիմաց կանգնածին, անհրաժեշտ է ոտքի կանգնել և նոր թափով շարժվել առաջ: Առավել ևս մեր հակառակորդն իր գործողություններով նպաստում է մեր այդ հավաքական անվտանգային խնդիրների անհապաղ իրականացմանը»,-ասաց Քոչարյանը:
Ըստ նրա՝ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հայրենասիրությունը սկսվում է ազգային գույներից, համերից, փոխադարձ սիրուց, ուրիշի կորստի և ցավի նկատմամբ կարեկցանքից, արդար ու ազնիվ ձգտումներից:
«Պատերազմով փառքով ընկածները մեզ հայրենասիրություն ու իրական արժեքներ սովորեցրին, ամուր հող ստեղծեցին մեր հայրենիքի հեռանկարային ապագան կերտելու համար: Այս պատերազմից հետո Եռաբլուրում թաղված մեր երկրի պահապան հրեշտակների քանակն ավելացավ: Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են, այնտեղ մեր զավակներն են, մեր բանակի և մեր պետականության զինվորները: Մեր դարպասները սկսվում են սահմանից և Եռաբլուրից, դրա համար ոչ մեկի առջև չպետք է փակվեն Եռաբլուրի դռները: Այդ պատճառով յուրաքանչյուրս պարտք ունենք Եռաբլուրին վերադարձնելու՝ հայրենիքը լուռ սիրել մտքով, հոգով, գործով, առանց բառերի, զուրկ դատարկ խոսքերից և հուզականությունից»,-ասաց Քոչարյանը:
Նա հավելեց՝ հայրենիքի համար անհրաժեշտ է անխոնջ աշխատել, ստեղծել և արարել:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…