Լրահոս 24/7

Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը ՀՀ տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է․ Քերոբյան

Բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտ 5 տոկոսի չափով է, ոլորտն ամեն տարի աճում է, և ակնկալվում է, որ այս տարի այն էլ ավելի կմեծացնի իր կշիռը ՀՆԱ-ի մեջ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում անցկացվող Գլոբալ նորարարական ֆորումի շրջանակում:

«Այսօր բարձր տեխնոլոգիական ոլորտի մասնակցությունը մեր տնտեսության մեջ ՀՆԱ-ի մոտավորապես 5 տոկոսի չափով է, որը բավականին արագ աճում է: Ոլորտն ամեն տարի աճում է 20-30 տոկոսով, այս տարի կարծում ենք, որ մոտ մինչև 50 տոկոս կարող է ՀՆԱ-ի մեջ իր աճի կշիռը մեծացնի: Մենք կարծում ենք, որ 3-4 տարուց  այն կդառնա տնտեսության ամենախոշոր ճյուղը՝ ավելի բարձր քան հանքարդյունաբերությունը, մշակող արդյունաբերությունը և այլն»,-ասաց Քերոբյանը:

Նախարարն այսպիսով մեծապես կարևորում է բարձր տեխնոլոգիական ոլորտի դերը: Այդ ոլորտը բավականին բարձր արտադրողականություն ունի, նախարարը նկատեց՝ աշխատավարձերն են բարձր: «Ոլորտի միջին աշխատավարձը 1.1 մլն դրամ է՝ այն պարագայում, երբ միջին աշխատավարձը ընդհանուր առմամբ Հայաստանում մոտ 4 անգամ ավելի քիչ է»,-ասաց Քերոբյանը:

Խոսելով արդյունաբերության մասին՝ նա նշեց, որ մշակող արդյունաբերությունը պետք է լինի ՀՆԱ-ի 16.5 տոկոսը, որը գրված է նաև կառավարության ծրագրի մեջ: Նա վերջին տարիներին բավական արագ աճ է նկատում: Ակնկալվում է, որ տարվա արդյունքում մշակող արդյունաբերության մոտ 20 տոկոս աճ կարձանագրվի:

Թիվ 1

Recent Posts

Սանոսյանն այցելել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուշադրության կենտրոնում է նաև հանքարդյունաբերության ոլորտը: Այդ մասին հայտնում են…

25 mins ago

Իսրայելի բանակն հայտարարել է Հեզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկի սպանվելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկը սպանվել է անցած գիշեր…

47 mins ago

Տաճարի ներսում հնչող մյուռոնի օրհնությամբ թող վերանորոգվի մեր հոգևոր կապը․ Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի…

49 mins ago

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…

1 hour ago

Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Սևանի Արևիկ հանգստյան գոտում հանդիպել է «ՀՀ վարչապետի…

3 hours ago

Իսրայելը կարող է հասնել ամենուր․ Նեթանյահուն զգուշացրել է Իրանին

Իսրայելի կողմից «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները։ Նման հայտարարություն է…

3 hours ago