Գիտություն

FAST Գլոբալ ինովացիոն ֆորումը հատկապես կարևոր է գիտելիքի փոխանակման առումով․ Ա․ Օրուջյան

«Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագիրը կրող  Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST)   Գլոբալ ինովացիոն ֆորումը հատկապես  երկու առումով  է շատ կարևոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով ֆորումի կարևորության մասին, ասաց FAST  նախագահ Արմեն Օրուջյանը։

«Առաջին կարևոր ձեռքբերումը գիտելիքի փոխանակումն է,  և երկրորդ՝ հարաբերություն ստեղծել միջազգային  ասպարեզի գիտնականների հետ»,– ասաց նա և նշեց, որ դժվար կլինի մեր երիտասարդներին, ուսանողներին տանել դուրս և դրա համար փորձում են այնպես անել, որ գիտությունը գա մեզ մոտ։

Նա նշեց, որ թեև Հայաստանը զարգանալու պոտեցիալ ունի, սակայն դեռ բավականին աշխատանք կա անելու մրցակցության ասպարեզում։ Նա նկատեց, որ առանց ինստիտուցիոնալ զարգացման դժվարանալու է պայքարը թե գիտության ասպերուզում, թե սահմաններին։

Անդրադառնալով ուղեղների արտահոսքին՝ նա ասաց, որ այդ խնդիրը հայկական չէ և կա ամբողջ աշխարհում։ «Միշտ մարդիկ գնում են այնտեղ, որտեղ կան հնարավորություններ։ Եթե այդ հնարավորությունների ճանապարհը չեք ստեղծում, նրանք հեռանում են այլ երկիր։  Պետք է  մտածել,  թե ինչ հնարավորություններ ստեղծել, որ մենք ոչ թե միայն մտածենք, որ մեր երիտասարդները դուրս են գալիս, այլև դրսից մարդիկ նայեն ու ասեն, որ Հայաստանը այնպիսի տեղ է, որ կարողանանք գնալ մեր հնարավորությունները իրացնել»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է արհեստական բանականության զարգացմանը, ապա Արմեն Օրուջյանն ասաց, որ արհեստական բանականության մեջ  չեմպիոն չկա, և այն, որ ԱՄՆ–ը, Չինաստանը ոլորտում ծախսում են միլիարդներ, չի որոշում, թե արհեստական բանականության  մեջ դու լիդեր ես դառնալու։

Նա նկատեց, որ ներկա իրավիճակը դրական չի կարող լինել, բայց պետք է աշխատանքներ իրականացնել և հենց այսօր պետք է ներդրում անել։

Երևանի և Տավուշի որոշ դպրոցներում կանցկացվեն արհեստական բանականության շուրջ համալսարանական կուրսեր։ 

«Հայաստանում առաջին անգամ անցկացվել են  արհեստական բանականության դասեր: Աշխարհում ոչ մի տեղ ավագ դպրոցներում արհեստական բանականության վերաբերյալ կուրսեր չկան։ Երիտասարդներին ավագ դպրոցից արհեստական բանականություն սովորեցնելը մեծ հոսք կապահովի թե՛ համալսարանների, թե՛ այն ընկերությունների համար, որոնք ցանկություն ունեն խորանալ արհեսատական բանականության մեջ»,- նշեց Օրուջյանը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago