

Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ մրցափուլի «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը: Հանդիպումից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգել էին Ինդոնեզիայում ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի զոհերի հիշատակը, սակայն երևանյան թիմի երկրպագուները ցուցադրաբար խախտել էին լռության րոպեն։ Այսօր «Փյունիկի» «Սեկտոր 18» ֆան-ակումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ բացատրելով երկրպագուների նման պահվածքի շարժառիթը․
«Երկու օր առաջ կայացած «Փյունիկ»-«Ժալգիրիս» խաղի ժամանակ մեր ֆան-ակումբը դեմոնստրատիվ խախտեց լռության րոպեն, որը նվիրված էր Ինդոնեզիայի զոհերի հիշատակին։ Մենք ուզում ենք նշել, որ խորապես ցավում ենք 127 զոհերի համար, մեր ակցիան ուղղված էր կոռումպացված ՈՒԵՖԱ-ին և նրա երկակի ստանդարտներին։ Սեպտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն մերժել էր «Փյունիկի» հայտը՝ մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհված զինծառայողների հիշատակը»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…