ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Աստանա՝ մասնակցելու ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Առաջին հանդիպումը հայ գործընկերոջ՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ է եղել։ Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։