ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Կառավարության առաջարկած այն նախագծին, ըստ որի՝ Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլար ներդրած օտարերկրացիները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քերոբյանն ասաց, որ օտարերկրյա ներդրումները միշտ խրախուսվում են Հայաստանում: Մասնավոր անձանց կողմից կատարվող ներդրումները խրախուսվում են նույնքան, որքան, օրինակ, մեծ ընկերությունների կողմից կատարվող ներդրումները։
Ըստ նախարարի՝ այս նախագծով Կառավարությունը ցանկանում է լուծել միանգամից մի քանի հարց։
«Դրանցից մեկը ներգաղթի հարցն է: Այսկերպ կարող ենք որոշ կատեգորիայի մարդկանց դարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք կարող են Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ մեծ դեր ունենալ։ Սակայն խոսքը վերաբերվում է ոչ միայն տնտեսության, այլ նաև մշակույթի, գիտության և այլ ոլորտների այն ներկայացուցիչներին, որոնք, դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարող են նպաստել Հայաստանում այդ ճյուղերի նշանակալի զարգացմանը… Բնականաբար, որոշ ճշգրտումներից հետո ավելի կոմպակտ տեսքի կբերվի նախագիծը՝ մինչև ընդունվելը»,- նշեց Քերոբյանը։
Լրագրողի հարցին, թե մտավախություն չկա, որ այդ ներդրումները հնարավոր է անեն Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիները, նախարարը պատասխանեց, որ խոսքն այն մասին չէ, թե ով դիմի ՀՀ քաղաքացիության համար` կստանա քաղաքացիություն։
«Բնականաբար, անհրաժեշտ ընթացակարգերը թե’ ոստիկանության, թե’ Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվելու են։ Կարծում եմ, որ Ձեր նշած մտահոգություններն այդ մակարդակում ամբողջությամբ կչեզոքացվեն»,- ասաց Քերոբյանը։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…