Լրահոս 24/7

«Երևան օփեն» շախմատի մրցաշարում առաջին տեղը կիսել են Մամիկոն Ղարիբյանը և Սերգեյ Լոբանովը

«Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարի ամփոփիչ միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Մրցաշարում առաջին տեղը կիսել են Հայաստանը ներկայացնող 18-ամյա Մամիկոն Ղարիբյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, և ռուս շախմատիստ Սերգեյ Լոբանովը՝ նույնքան միավորով: Լոբանովը լրացուցիչ ցուցանիշով դարձել է մրցաշարի հաղթող։

Շնորհավորելով հաղթողներին` ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է մեր երկրում նմանօրինակ մրցաշարերի կազմակերպումը և հավաստիացրել՝ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես կանգնելու է հաջողված նախագծերի կողքին:

«Հայաստանը շախմատային կայսրություն է, և ամեն բան պետք է անենք՝ մեր շախմատային տերությունն ավելի հզորացնելու և նմանօրինակ միջոցառումների շարունակականությունն ապահովելու համար»,- նշել է Վահրամ Դումանյանը` փաստելով, որ «Երևան օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարը հաջողված էր:

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ այս մրցաշարը պատանի շախմատիստների համար անգնահատելի փորձ ստանալու լավագույն հարթակներից մեկն է, որն աստիճանաբար իր ուրույն տեղն է գրավում միջազգային շախմատային օրացույցում: Ըստ նրա` հատկանշական է, որ «Երևան օփեն» մրցաշարն արժանացել է շախմատի միջազգային հանրության դրական արձագանքին:

Տեղեկացնենք, որ մրցաշարում միանգամից 9 շախմատիստներ վաստակել են 6.5 միավոր, սակայն լրացուցիչ արդյունքներով 3-րդ մրցանակին արժանացել է Իրանը ներկայացնող Ամիրեզա Փուրամեզանային:

Բ խմբում կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց են տվել Նվարդ Հայրապետյանն ու Մարիամ Խաչատրյանը՝ համապատասխանաբար 7 և 5.5 միավորներով:

Մ-10 տարեկանների խմբում 6 միավորով լավագույնը Տիգրան Համբարձումյանն է: Բ խմբում լավագույնն Էդգար Բրուտյանի արդյունքն է՝ 8 միավոր: Եռյակում են նաև Արամ Պլուզյանն ու Մարկ Բասենցյանը:

Ուժեղագույնների խմբում կանանց շրջանում լավագույն 2 արդյունքները Պրիյանկայինն ու Օլգա Պետրուխինայինն էին: Ուժեղագույնների խմբի լավագույն տասնյակում են հայտնվել Կլեմենտի Սիչևը, Քրիստոֆ Սոշակին, Գուպտա Սանկալպը, Փուր Աղա Բալա Ամիրեզան, Արման Հակեմին, Ալեքսեյ Գոգանովն ու Դավիթ Պառավյանը:

Մ-2300 վարկանիշ ունեցողների շրջանում հաղթել ու մրցանակի է արժանացել Ալեքսա Սահակյանը:

50-ից բարձր տարիքի մասնակիցների ցանկում 5.5 միավորով լավագույնը լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն է, ում պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր պարգևատրել մեր լեգենդար շախմատիստ Ռաֆայել Վահանյանին, որին հետևել եմ դեռ պատանեկության տարիներից»,- պարգևը հանձնելիս նշել է նախարարը:

Մրցաշարի առաջին համար Սամվել Տեր-Սահակյանը 6.5 միավորով գրավել է 11-րդ տեղը: Տիգրան Պետրոսյանն էլ 6 միավորով 13-րդն է:

«Երևան օփեն» մրցաշարին այս տարի մասնակցել է  շուրջ 300 շախմատիստ, որի շրջանակում առաջին տեղը գրաված Մամիկոն Ղարիբյանը լրացրել է գրոսմայստերի նորման:

Նշենք, որ «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարն անցկացվում է  Երևանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Թիվ 1

Recent Posts

Ալիեւը «պահանջում է» առ ոչինչ ճանաչել ԵԱՀԿ Բարձր պլանավորման խմբի կազմած ռազմական քարտեզը

Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. Բոլորը…

17 minutes ago

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

16 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

16 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

17 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

17 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

17 hours ago