Լրահոս 24/7

Կխստացվեն ծանրաքաշ բեռնատարների գերբեռնվածության համար պատասխանատվության միջոցները

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկելու ժամանակ անդրադարձել է տնտեսվարողների կողմից երբեմն հնչող դժգոհություններին՝ կապված կարգավորումների խստացումների հետ:

«Եթե օրենքի կարգավորումները խիստ չեն, և պատշաճ վերահսկողություն չկա, ապա բոլորս վերջում դրա համար ավելի թանկ ենք վճարելու: Եթե ճանապարհը շարքից դուրս եկավ, այդ ճանապարհը բոլորիս մեքենաներն ավելի շատ է վնասելու: Իսկ վնասված ճանապարհը սարքելը բոլորի վճարած հարկերի հաշվին է լինելու»,-պարզաբանել է նա՝ նպատակահարմար համարելով կանխարգելիչ միջոցների կիրառումը:

Օրենքի նախագծով նախատեսվում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար սահմանված պատասխանատվության միջոց 200 հազար դրամը փոխարինել և սահմանել մինչև 1 տոննա և ավել յուրաքանչյուր տոննայի համար 200 հազար դրամ:  Այսինքն՝ որքան շատ լինի բեռի քաշը, այնքան պատասխանատվության չափը մեծ է լինելու: Գործող կարգավորմամբ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200 հազար դրամ:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքարշ և (կամ) մեկ սռնու (սռնիների) վրա ընկնող բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու համար առավել խիստ պատիժ սահմանելու պարագայում առավել կզսպվեն բեռնվածքը գերազանցող տրանսպորտային միջոցներով երթևեկելու դեպքերը, ինչպես նաև հնարավորինս կզսպվեն տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու և վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու կամ թույլ չտալու դեպքերը:

Նախագծի նպատակն արդարացիության, ինչպես նաև ճանապարհներին հասցվող վնասի նվազեցումն է:

Հոկտեմբերի 19-ին քննարկված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Այն կընդգրկվի ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Թիվ 1

Recent Posts

Փեզեշքյանը կայցելի Ադրբեջան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կայցելի Ադրբեջան: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report-ը։ Այցը նախատեսված է…

2 minutes ago

Հայտնի է՝ ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում

Ինչպես հայտնել էինք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը մանդատից հրաժարվելու դիմումը է ներկայացրել։ Համաձայն՝…

14 minutes ago

Չինաստանը սկսել է թռչող տաքսիների կոմերցիոն շահագործումը

Չինական EHang Holdings և Hafei Hey Airlines ընկերությունները թռչող տաքսիների գործարկման լիցենզիա են ստացել․ հաղորդում…

28 minutes ago

ՆԱՏՕ-ն «կգոյատեւի» Թրամփի նախագահական ժամկետում․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ն…

47 minutes ago

Ադրբեջանը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը X-ի…

1 hour ago

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական ղեկավարները կհանդիպեն

Առաջիկա օրերին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները խորհրդակցություն կանցկացնեն, որը նվիրված կլինի…

1 hour ago