Իրանի Իսլամական Հանրապետությունը հերքում է Ղրիմում իրանական ուժերի ներկայության մասին լուրերը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Մենք հերքում ենք Ղրիմում իրանական ուժերի ներկայության մասին տեղեկությունը»,- նշել է Քանանին՝ հավելելով, որ այս տեղեկությունը ԶԼՄ-ների կողմից տարածվում է՝ շեղելու ուշադրությունը ուկրաինական պատերազմում Արևմուտքի կործանարար դերից:
Քանանին նաև հերքել է Իրանին ուղղված Արևմուտքի մեղադրանքները՝ Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու վերաբերյալ, որոնք կօգտագործվեն Ուկրաինայում մարտերի ընթացքում։
«Ամերիկան և Եվրոպան սադրիչ գործողությունների միջոցով ստեղծեցին պայմաններ, որոնք հանգեցրին Ուկրաինայում պատերազմի բռնկմանը, իսկ հիմա կեղծ տեղեկություններ տարածելով մեղադրում են Իրանին։ Մենք Ուկրաինայի հակամարտության կողմ չենք և զենք արտահանող չենք։
Իրանի և Ռուսաստանի հարաբերությունները համապարփակ հարաբերություններ են տարբեր ոլորտներում, զարգացող և հիմնված երկու երկրների շահերի վրա և չեն հակասում որևէ միջազգային կանոնի։ Երկրներն ազատ են զարգացնելու իրենց հարաբերությունները՝ ելնելով իրենց շահերից»,- նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…
ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…