Լրահոս 24/7

Արցախի նախագահը մասնակցել է փրկարար ծառայողի օրվան նվիրված միջոցառումներին

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի և փրկարար ծառայողի մասնագիտական օրվան նվիրված միջոցառումներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցել են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանի Հանրապետությունից:

Միջոցառումների մեկնարկը տրվել է արցախյան պատերազմներում նահատակված փրկարար-ծառայողների պատվո հուշատախտակին և ծառայության հուշարձան-խաչքարի պատվանդանին ծաղիկներ խոնարհելուց:

Այնուհետև շարահրապարակում ԱԻՊԾ աշխատակիցներին ողջունել ու մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է Հանրապետության Նախագահը:

Արայիկ Հարությունյանն իր ելույթում նշել է, որ փրկարար ծառայության անձնակազմն այս տարիների ընթացքում անձնուրացությամբ է կատարել իր առջև դրված խնդիրները, ինչը միմիայն դրվատանքի է արժանի: Նախագահի խոսքով՝ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր ջանքերը ծառայության հնարավորությունների ընդլայնման ու արդիականացման, ինչպես նաև աշխատակիցների սոցիալ-տնտեսական կարիքների լուծման ուղղությամբ:

Ելույթով հանդես է եկել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը: Հայտարարելով լռության րոպե, ներկաները հարգել են հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը:

Անդրադառնալով փրկարարների կատարած աշխատանքին Կարեն Սարգսյանը ևս մեկ անգամ իր երախտագիտությունն է հայտնել ծառայության ողջ անձնակազմին, կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ծառայողներին, որոնք ջանք չեն խնայում ծառայելու հայրենիքին ու ժողովրդին: Նախարարը նշել է, որ յուրաքանչյուրի անձնվիրության արդյունքը՝ արտակարգ իրավիկճակների ծառայության հանդեպ հանրության վստահությունն ու հարգանքն է: -«Որևէ գնահատական չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ Արցախի փրկարարներն արել ու անում են այս օրերին, մեր հայրենակիցներից ստանալով շնորհակալության ու երախտիքի բազմաթիվ խոսքեր: Դա հարգանքի ու վստահության արգասիք է: Փրկարարներն ամեն օր կատարում և վերահաստատում են Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածը՝ «Մարդը բարձրագույն արժեք է»»-ելույթի իր խոսքում ընդգծել է նախարար Կարեն Սարգսյանը:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը, հակիրճ ամփոփել է ծառայության անցած ճանապարհը, կազմավորման 30 տարիները: «Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների բարեկարգ ու նորոգվող պայմանները, պարբերաբար թարմացվող տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, հաճախակի վերապատրաստվող կադրերը, յուրաքանչյուրիս սրտացավ ու արհեստավարժ մոտեցումը մի նոր որակ է հաղորդել ԱԻ ծառայությանը և այսօր ունենք մի համակարգ, որտեղ կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կանխարգելման, արագ արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունները, իսկ յուրաքանչյուր աշխատակից գիտի իր դերը՝ ճիշտ գործելու և առավելագույնն անելու սահմանը»- միջոցառմանը նշել է Մեխակ Արզումանյանը:

Հանդիսավոր միջոցառմանը համակարգի մի խումբ ծառայողների Հանրապետության նախագահի հրամանագրով, ՆԳ նախարարի, Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների գործընկեր կառույցների ղեկավարների հրամաններով շնորհվել են պետական ու գերատեսչական մեդալներ, կոչումներ ու պարգևներ:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

7 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

7 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

8 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

8 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

8 hours ago