Լրահոս 24/7
31.10.2022

ԿԲ նախագահն ներկայացրել է բանկերի բարձր միջնորդավճարների պատճառները

ԿԲ նախագահն ներկայացրել է բանկերի բարձր միջնորդավճարների պատճառները

Աժ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ԱԺ մշտական հանձնաժողովներում 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը հետաքրքրվեց բանկային ոլորտում միջնորդավճարների բարձր սակագների պատճառներից։ Նա հիշեցրեց, որ այդ կապակցությամբ բողքներ են ստացվում և բիզնեսից, և անհատներից։ 

«Արդյո՞ք սրանք տնտեսությունից վերցված գումարներ չեն, որոնք պետք է ներդրվեին տնտեսության մեջ: Այս տարի փոխանցված տրանսֆերտների մինչև 3 տոկոսը գանձվել է բանկերի կողմից», -հարցրեց նա։ 

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալաստյանը պարզաբանեց, որ աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում Հայաստանի տնտեսությունը կամ ՀՀ բանկային համակարգը սպասարկում է ոչ միայն ռեզիդենտներին, այլև ոչ ռեզիդենտներին.

«Օրինակ՝ ՀՀ բանկային համակարգի ստացված շահույթի մոտ 90 տոկոսը վերաբերում է ոչ  թե վարկային պրոդուկտների տարբերության արդյունքում ձևավորված շահույթին, այլ՝ հարակից ծառայություններին, որոնց սպառողների մոտ 90 տոկոսը ոչ ռեզիդենտներ են: Այսինքն՝ եթե մենք անում ենք կապիտալի լրիվ ազատ ու բաց գործառնություններ, ինչպես որ արվում է, իսկ երկրներ կան, որտեղ  գործում են  սահմանափակումներ, մենք կարող ենք բախվել մի իրավիճակի հետ, որ ՀՀ բանկային  համակարգը կդառնա այդ երկրների տնտեսությունները սպասարկող կամ կցորդ, ինչը մեզ համար չափազանց անցանկալի է»։

ԿԲ նախագահը մանրամասնեց, որ ազգային արժույթով կանխիկացմա դեպքում որևէ սակագին չի գործում.

«Սակագինը գործում է օտարերկրյա արժույթների վերաբերյալ, որոնց նկատմամբ Հայաստանի բանկային համակարգն ունի  հասանելիության խնդիր, այսինքն՝ այս պահի դրությմամբ ԱՄՆ իշխանությունների կողմից վարվում է քաղաքականություն, որը սահմանափակում է իրենց արժույթի կանխիկի շրջանառությունն աշխարհում, ներառյալ՝ Հայաստանում, գնալով թանկանում են այդ տիպի ծառայությունների մատուցումները։ Եթե ժամանակին մեր բանկերը 0,1 կամ 0,2 տոկոսով կարողանում էին օտարերկրյա գործընկերներից կանխիկ արտարժույթ բերել, հիմա, սահմանափակումների արդյունքում, համ ավելացել է ներմուծվող գումարի նկատմամբ գանձվող մեծությունը, համ էլ չափազանց խստացվել են պայմանները, որոնցով կանխիկը տրամադրվում է»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է