Սոչիի գագաթնաժողովից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը Սոչիում հանդիպել և քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։
Կողմերը նշել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման, ուժի սպառնալիքի բացառման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է ՌԴ-ի առանձնահատուկ դերը կարգավորման գործընթացում։
Բացի այդ, կողմերը վերահաստատել են կատարել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման բոլոր պայմանավորվածությունները, ինչպես նաև համաձայնել են լրացուցիչ ջանքեր ներդնել՝ հումանիտար խնդիրների անհապաղ լուծմանն ուղղված։
Հայտարարության մեջ շեշտվել ռուս խաղաղապահների ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Կողմերը պայմանավորվել են ձեռնպահ մնալ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից՝ ՄԱԿ-ի և Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի կանոնադրությանը համապատասխան։
Փաշինյանը և Ալիևը ողջունել են Մոսկվայի պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը։
Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահն ընդգծել էր, որ վերջնական հայտարարության տեքստից, սակայն, որոշ բաներ պետք է հանել, որոնք նախապես մշակված էին մասնագետների մակարդակով։

