Լրահոս 24/7

Սոբչակը վերադարձել է Ռուսաստան

Քսենյա Սոբչակը վերադարձել է Ռուսաստան: Նա կիրակի օրը Պսկովի շրջանում ոտքով հատել է սահմանը։ «Ռիա Նովոստի» գործակալությանն այս մասին հայտնել են ականատեսները։

«Նա սահմանը հատել է Լատվիայի սահմանին գտնվող Բուրաչկի անցակետով»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը՝ նշելով, որ Սոբչակը վերադարձել է ամուսնու ուղեկցությամբ։

Ավելի վաղ նրա մայրը՝ սենատոր Լյուդմիլա Նարուսովան, հայտնել էր Սոբչակի մոտալուտ վերադարձի մասին։

Հոկտեմբերի վերջին Սոբչակին տեսել էին Բելառուսի և Լիտվայի սահմանին գտնվող «Վիձի» անցակետը ոտքով հատելիս։ Նույն օրը Մոսկվայի Տվերսկոյի դատարանը կալանավորել էր նրա երկու մերձավոր անձանց՝ Սոբչակի ընկերության կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովին և «Թաթլեր» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Արիան Ռոմանովսկուն։ Նրանք մեղադրվում են «Ռոստեկ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովից 11 մլն ռուբլի շորթելու մեջ։

Թիվ 1

Recent Posts

Էլեկտրամոբիլների մարտկոցների գները կնվազեն գրեթե 50%-ով

Էկոլոգիապես մաքուր մետաղների գների անկումը և տեխնոլոգիական առաջընթացը, որը թույլ է տվել էլեկտրական մեքենաների մարտկոցներ…

8 mins ago

Զինվորական կացարանի հրդեհի գործով երկու մեղադրյալ կալանավորվել է

Զինվորական կացարանի հրդեհի գործով մեղադրյալներ Գոռ Աղեկյանի և Մառլեն Սարգսյանի նկատմամբ կրկին որպես խափանման միջոց…

20 mins ago

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Քննարկվել են հարաբերությունների…

33 mins ago

Չինական բանակն ավարտել է զորավարժությունները Թայվանի շուրջ

Չինաստանի զինված ուժերն ավարտել են Joint Sword 2024B համապարփակ զորավարժությունները Թայվան կղզու շուրջը։ Այս մասին…

45 mins ago

Առաջիկա օրերին՝ անձրև ու ամպրոպ

Հոկտեմբերի 14-ի ցերեկը, 16-18-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին…

55 mins ago

Նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ղազախստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:  «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ…

1 hour ago