Լրահոս 24/7

Ինքնահրկիզման դիմած քաղաքացին մոտ 2 մլն դրամի տուգանք է ունեցել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տեղեկացրել են, որ կառավարական ամառանոցների մոտ ինքնահրկիզված քաղաքացին ավելի քան 2 մլն դրամի տուգանք է ունեցել։

Ըստ ծառայության հաղորդագրության. «Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության՝ 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք:

Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում  առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն․ դրամ։

Կատարողական գործողությունները, այդ թվում նաև` ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին»։

Թիվ 1

Recent Posts

Ղազախստանում տեղի է ունեցել Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

Ղազախստանի նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Դիմավորման պաշտոնական արարողությունից…

1 min ago

Չինաստանը պատրաստ է ընդլայնել ռազմական կապերը Ռուսաստանի հետ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու և ընդլայնելու Ռուսաստանի հետ ռազմական կապերը՝ երկու երկրների միջև սերտ,…

10 mins ago

Մեծ Բրիտանիան սառեցնում է անվտանգության երկխոսությունը Վրաստանի հետ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով և չեղարկել բանակցությունները երկու…

14 mins ago

Գետերի մեծ մասում ջրի ելքերը զգալի կմեծանան

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին հանրապետության շրջանների մեծ մասում…

22 mins ago

Վրաստանը ղեկավարում է «ռուսական կառավարությունը». Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկիրը ղեկավարում է «ռուսական կառավարությունը» և մեղադրել է…

31 mins ago

Էլեկտրոմոբիլների ներկրման քվոտան մնացել է 181 հատ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703…

47 mins ago