Լրահոս 24/7

Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ ՀՀ-ում կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը

2022թ. նոյեմբերի 27-ին և 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ տեղի են ունենալու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրախաղերը:

Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին կմեկնարկի Զինվորի տան նոր՝ Armenia 301 նախագիծը, որի խորհուրդը միասնականությունն է և համայն հայության համախմբումը մեկ գաղափարի շուրջ՝ Զինվորի տան շուրջ, որպեսզի կարողանանք շարունակել օգնել, աջակցել, բարեկեցիկ կյանք ու ապագա ապահովել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած անձանց։

Armenia 301 նախագծի հիմքը Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավն է՝ ստեղծագործություն, որ 100 տարի առաջ դարձավ հույսի, հավատի, արևշատության ու միասնականության խորհրդանիշ և ուղերձ՝ դժվարությունների մեջ հայտնված մեր ժողովրդի համար: Զինվորի տունն առաջարկում է համայն հայությանն ու հայ ժողովրդի բարեկամներին համախմբվել, էլեկտրոնային հատուկ հարթակում միասնաբար «ստեղծել» կտավի կրկնօրինակը՝ այդպիսով մասնակից դառնալով հայրենիքի պաշտպանների բարեկեցիկ ապագայի ստեղծման գործին:

Այս համերգի ընթացքում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Որպես մենակատար նվագախմբի հետ հանդես կգա հայազգի հանրահայտ մեներգչուհի, Բոլշոյ թատրոնի մենակատար Աննա Ագլատովան:

Համերգի տոմսերից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին:

Նոյեմբերի 28-ին ունկնդրին կներկայացվեն ռուս կոմպոզիտորներ Ս. Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը և Պ. Չայկովսկու Թիվ 5 սիմֆոնիան, մենակատար` միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Կլյուչկո (դաշնամուր):

Տոմսերը կարող եք ձեռք բերել Tomsarkgh.am-ի միջոցով և Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում: Համերգի կազմակերպիչն է «Արվեստ 23» ՀԿ-ն:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային պետական ​​պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների, կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի…

13 mins ago

Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ճապոնիայի մրցաշարում

Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որը հանդես է գալիս Հայաստանի հավաքականում, հաջողությամբ հաղթահարել է Ճապոնիայի…

22 mins ago

Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ հարվածելու է իրանական…

28 mins ago

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ ԱԺ…

39 mins ago

Կրեմլը՝ COP29-ին Պուտինի մասնակցության մասին

Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP29 համաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշումը դեռ չի…

52 mins ago

47 ոստիկան հեռացվել է թմրամիջոց օգտագործելու համար

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է հանցավորության վիճակին։ Նախարարի խոսքով՝ ոստիկանությունում գրեթե…

1 hour ago