Լրահոս 24/7

Ղազախստանում տեղի է ունեցել Վահագն Խաչատուրյանի դիմավորման արարողությունը

Ղազախստանի նախագահի նստավայրում մեկնարկել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Վահագն Խաչատուրյանի նեղ կազմով հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:

Ղազախական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, նախագահի օգնական Էրժան Կազիխան, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը:

Նեղ կազմով հանդիպումից հետո տեղի կունենա նաև ընդլայնված կազմով հանդիպում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային պետական ​​պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների, կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի…

4 mins ago

Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ճապոնիայի մրցաշարում

Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որը հանդես է գալիս Հայաստանի հավաքականում, հաջողությամբ հաղթահարել է Ճապոնիայի…

13 mins ago

Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ հարվածելու է իրանական…

19 mins ago

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ ԱԺ…

31 mins ago

Կրեմլը՝ COP29-ին Պուտինի մասնակցության մասին

Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP29 համաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշումը դեռ չի…

43 mins ago

47 ոստիկան հեռացվել է թմրամիջոց օգտագործելու համար

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է հանցավորության վիճակին։ Նախարարի խոսքով՝ ոստիկանությունում գրեթե…

53 mins ago