Լրահոս 24/7

Մեծ Բրիտանիան սառեցնում է անվտանգության երկխոսությունը Վրաստանի հետ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով և չեղարկել բանակցությունները երկու երկրների պաշտպանության շտաբների միջև՝ վրացական իշխանությունների գործողությունների պատճառով։

Այս մասին հայտարարել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը։

«Վերոնշյալ պատճառներով (Վրաստանի իշխանությունների գործողությունների) 10 տարվա մեջ առաջին անգամ մենք՝ բրիտանական կողմը, որոշեցինք սառեցնել ամենամյա բարձր մակարդակի երկխոսությունը նախարարների միջև։

Երկխոսության ձևաչափի հաստատումից ի վեր առաջին անգամ մենք չեղարկել ենք նաև պաշտպանության շտաբների միջև ծրագրված բարձր մակարդակի բանակցությունները և դադարեցրել ենք կիբերանվտանգության նոր ծրագիրը»,- ասել է Ուորդը վրացական «Интерпрессньюс» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային պետական ​​պարտքն այս տարի կգերազանցի 100 տրիլիոն դոլարը. ԱՄՀ

Բոլոր երկրների ընդհանուր պետական ​​պարտքն այս տարի, ըստ ակնկալիքների, կգերազանցի 100 տրիլիոն դոլարը, ինչը կկազմի…

12 mins ago

Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ճապոնիայի մրցաշարում

Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, որը հանդես է գալիս Հայաստանի հավաքականում, հաջողությամբ հաղթահարել է Ճապոնիայի…

21 mins ago

Իսրայելը չի հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Washington Post

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ հարվածելու է իրանական…

27 mins ago

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ ԱԺ…

38 mins ago

Կրեմլը՝ COP29-ին Պուտինի մասնակցության մասին

Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP29 համաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին որոշումը դեռ չի…

51 mins ago

47 ոստիկան հեռացվել է թմրամիջոց օգտագործելու համար

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը խորհրդարանական լսումների ժամանակ անդրադարձել է հանցավորության վիճակին։ Նախարարի խոսքով՝ ոստիկանությունում գրեթե…

1 hour ago