Լրահոս 24/7

ԱՄՆ-ը կողմ է՝ G20-ի առաջիկա գագաթնաժողովին Ուկրաինայի մասնակցությանը՝ չլինելով խմբի անդամ

ԱՄՆ իշխանությունները կողմ են, որ Ուկրաինան նույնպես մասնակցի G20-ի առաջիկա գագաթնաժողովին, եթե դրանում ներկայացված լինի Ռուսաստանը։ Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Մենք շատ պարզ ենք եղել. եթե Ռուսաստանը կարող է մասնակցել G20-ին, ապա Ուկրաինան նույնպես պետք է նման հնարավորություն ունենա: G20-ի անդամները կարող են չեղյալ համարել Ռուսաստանի հրավերը: Ես կարող եմ երաշխավորել, որ ԱՄՆ-ը կլինի բանակցությունների սեղանի մի կողմում: Մենք կպաշտպանենք Ուկրաինային և կդատապարտենք Ռուսաստանին»,- ասել է նա։

Մինչ այդ Ժան Պիերը ճեպազրույցում կրկնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի նախատեսում G20-ում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, իսկ հարցին, թե Զելենսկին կարո՞ղ է մասնակցել գագաթնաժողովին, եթե ՌԴ-ն հրաժարվի մասնակցությունից, խոսնակը պատասխանել է, որ դա Ուկրաինայի նախագահի և կառավարության որոշելիքն է:

G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է այս շաբաթ հայտարարել՝ արդյոք Ռուսաստանի ղեկավարը կմեկնի՞ Բալի՝ մասնակցելու գագաթնաժողովին։

Զելենսկին, որը հրավիրված էր հանդիպմանը, թեև Ուկրաինան G20-ի անդամ չէ, անցյալ շաբաթ ասաց, որ չի մասնակցի գագաթնաժողովին, եթե այնտեղ լինիՌուսաստանի նախագահը։

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

16 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

16 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

17 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

17 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

17 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

17 hours ago