

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ: Ուղերձում նշված է.
«Հարգելի՛ գիտնականներ,
Այսօր նշվում է Գիտության համաշխարհային օրը, որի առանցքային խորհուրդը հասարակության ուշադրությունը դեպի գիտությունն ուղղելն է, դրա դերի և նշանակության կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելը:
Սա հրաշալի առիթ է՝ իրազեկելու քաղաքացիներին գիտության միտումների մասին, մեծացնելու հետաքրքրությունը դրա նկատմամբ, խրախուսելու և նպաստելու նոր նվաճումների գաղափարի իրագործմանը, գիտության ոլորտում կրկնապատկելու աջակցությունը, ստեղծելու ազգային և միջազգային համերաշխության կամուրջ տարբեր երկրների գիտական ձեռքբերումների միջև և, ի վերջո, գիտության շուրջ համախմբելու համաշխարհային հանրությանը:
Դուք պետության կարևոր հիմնասյունն եք, ձեր ուսերին է դրված մեր կայուն և զարգացած ապագայի պատասխանատվությունը, պետականամետ և իրավագիտակից քաղաքացու կայացման տեսլականը: Այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը շարունակաբար թիրախավորված ծրագրեր է իրականացնում՝ բարձրացնելու հետաքրքրությունը գիտության նկատմամբ՝ սկսած դպրոցական նստարանից, աջակցելու գիտության նվիրյալներին, որպեսզի կյանքի կոչեն իրենց գաղափարները, որոնք կնպաստեն գիտական մտքի կայացմանն ու իրագործմանը: Ձեր գործունեությունը, իրավամբ, ոչ միայն հայրենանպաստ է, այլև իր անուրանալի դերն ու կշիռն ունի համաշխարհային նվաճումների շարքում, ինչի համար ձեզ երախտապարտ է ամբողջ աշխարհը:
Մաղթում եմ ձեզ նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, աշխարհը դեպի լավը փոխելու գաղափարների իրականացում և անսպառ եռանդ»:
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…