Անթալիայում ավարտվել է տարիքային 6 խմբով անցկացված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել:
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը վաստակած 6,5 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալին: 7,5 միավորով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Ռուդիկ Մակարյանը:
Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում ՀՀ ներկայացուցիչ Էմին Օհանյանը 7 միավորով դարձյալ երրորդ տեղն է զբաղեցրել՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ոսկե մեդալի արժանացած ֆրանսիացի շախմատիստին նա զիջել է ընդամենը կես միավորով:
Մինչև 14 տարեկան պատանիների մրցաշարում բրոնզե մեդալին արժանացել է Բենիկ Աղասարովը:
Մ18 տարեկան աղջիկների մրցաշարում Եվրոպայի չեմպիոնի կոչումն ավելի վաղ նվաճել էր աշխարհի Մ18 տարեկանների և Հայաստանի գործող չեմպիոն Մարիամ Մկրտչյանը:
Նախավերջին՝ 8-րդ տուրում, Մկրտչյանն առավելության էր հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Վերջին տուրում Մկրտչյանն առավելության է հասել ռուսաստանցի Ալիսա Նուր-Մուխամետովայի նկատմամբ և առաջնությունն ավարտել՝ վաստակելով 9 հնարավորից 8,5 միավոր:
Մարիամ Մկրտչյանն այս տարի` ավելի վաղ, նվաճել էր նաև աշխարհի Մ18 տարեկանների չեմպիոնի կոչումը՝ հաղթելով բոլոր 11 պարտիաներում։
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…
https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU
ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…
Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…
Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…