Լրահոս 24/7

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև 295 կողմ և 1 դեմ ձայնով։ Բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, ուստի վերջնական որոշումը կկայացնի կառավարությունը։

Բանաձևը կոչ է ադրբեջանական զորքերին բերել ելման դիրքեր Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից, որի անվտանգությունն ու մշտական ​​կարգավիճակը պետք է ապահովվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի պայմաններին համապատասխան։

Սենատը կառավարությանը նաև կոչ է անում քննարկել ԼՂ հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ամեն կերպ աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։

Պահանջում է երաշխավորել հայ բնակչության և ՀՀ անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, առաջարկում են միջազգային ուժեր տեղակայել տարածաշրջանում։

Հաստատում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու բանակցային գործիք։

Կոչ է անում ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին։ 

Հրավիրում է կառավարությանը բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերել Հայաստանին՝ նկատի ունենալով, մասնավորապես, Հայաստանի պաշտպանական ներուժի հզորացումը՝ նրա տարածքային ամբողջականությունն ապահովելու նպատակով։

Բանաձևի հեղինակներն են Բրունո Ռետայոն, Պատրիկ Կաններին, Էրվե Մարսեյը, Էլիան Ասասին․ նրանց են միացել նաև Քրիստիան Կամբոն և Ժիլբեր-Լյուկ Դևինազը։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի հետ համաձայնագիրն սպասում է ստորագրման․ Փաշինյանը՝ Ռուբիոյին

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են…

5 hours ago

ՄԻՊ-ը Լյուսի Մաքքերնանի հետ հանդիպմանը կարևորել է Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակումը

ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Ժնև շարունակվում է: Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջից:…

8 hours ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պայմանավորվել են ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում. Սպիտակ տուն

Սպիտակ տունը ներկայացրել է Էր Ռիադում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հետ հանդիպումների մանրամասները: Նշվում է,…

8 hours ago

Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության

Մարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի…

8 hours ago

Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված…

9 hours ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հայտնելով. «Հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու…

9 hours ago