Գիտություն

Orion տիեզերանավը Artemis 1 առաքելության շրջանակում Լուսնի ապշեցուցիչ լուսանկարներ է արել

NASA-ի Orion տիեզերանավը Լուսնի ապշեցուցիչ լուսանկարներ է արել, երբ Artemis 1 առաքելության շրջանակում այն մինչև 130 կիլոմետր մոտ տարածությամբ թռչելիս է եղել մեր մոլորակի արբանյակի կողքով։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, սև ու սպիտակ այս պարզ պատկերներն արվել են Orion-ի օպտիկական նավիգացիոն տեսախցիկով առաքելության 6-րդ օրը՝ նոյեմբերի 21-ին:

Artemis 1 առաքելության հիմնական նպատակներից մեկը դեպի Լուսին մարդու ապագա առաքելություններին նախապատրաստվելու շրջանակում SLS հրթիռի փորձարկումն էր, ինչպես նաև անօդաչու Orion տիեզերանավի փորձարկումը: Orion-ում տիեզերագնացներին այս անգամ փոխարինել են հատուկ սենսորներով հագեցած մանեկենները, որոնք կարձանագրեն արագացման, թրթռումների և, ամենակարևորը, ճառագայթման մակարդակները:

Սպասվում է, որ տիեզերանավը Երկիր կվերադառնա դեկտեմբերի 11-ին և վայրէջք կկատարի Խաղաղ օվկիանոսում:

Հաջորդ առաքելությունը՝ Artemis 2-ը, տիեզերագնացներին կտանի Լուսնի ուղեծիր, բայց Լուսնի մակերեսին վայրէջք չի նախատեսվում։

Լուսնի վրա վայրէջք կկարողանա կատարել Artemis 3 առաքելության անձնակազմը, սակայն դա 2025-ից շուտ տեղի չի ունենա։ Երկրագնդի արբանյակի վրա տիեզերագնացների երկրորդ վայրէջքը սպասվում է 2027 թ․։ Երկու առաքելությունների համար էլ NASA-ն ընտրել է SpaceX-ի Starship տիեզերանավը: 

Թիվ 1

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

13 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

13 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

13 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

13 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

14 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

14 hours ago