Լրահոս

Հայաստանը ՄԱԿ-ի ամբիոնից պետք է հայտարարի զինված նեյտրալիտետ. Դավիթ Սանասարյան

Թիվ 1 Ստուդիան հյուրընկալել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանին:

Սանասարյանը նշեց, որ. «Նման պատրանքներ չունեմ, որ մենք ՆԱՏՕ անդամ ենք դառնալու, բայց ես կարծում եմ մենք կարող ենք դառնալ գործընկեր, պարտադիր չէ անդամ դառնանք: Մենք կարող ենք ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլ նաև ոչ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, որոնք որ ունեն ուժեղ և զարգացած բանակ, նրանց հետ լուրջ համագործակցության հնարավորություն կա, որոնք ունեն զարգացած ռազմաարդյունաբերություն․ դրա տարբերակը հետևյալն է․ Հայաստանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որպես զինված նեյտրալիտետ․ դա հատուկ կարգավիճակ է, և օգտվում է այդ կարգավիճակն ունեցողի բոլոր հնարավորություններից։

Էս ամեն ինչը չտեսնել, զուտ վախենալ, որ «դաշնակիցը» ՀԱՊԿ-ից դուրս գալով մեր հետ ուրիշ ձև կվարվի. Ամեն ձև վարվել են, մենք ինչպե՞ս ենք պատկերացնում այդ կարգավիճակն ընդունե՞նք, որ մեր առջև փշրանքներ են լցնում, ընդունե՞նք, որ մենք դրան ենք արժանի ու շարունակենք, իսկ վաղը, որ ուրիշ էսկալացիա եղավ` ի՞նչ ենք անելու:

Շատ կարևոր հարց է սպառազինության հարցը, Ռուսաստանը մեզնից սպառազինություն է ուզում, ու մեզ չի տալիս, որովհետև այս պահին ինքը ճգնաժամի մեջ է, մենք ճգնաժամի մեջ ենք, բայց ինքը, և´ ճգնաժամի, և´ քաոսի մեջ է հայտնվում, ինչպե՞ս ենք լուծելու մեր խնդիրները: Իսկ առհասարակ՝ ՆԱՏՕ անդամ երկրներն ընդհանրապես չեն պատրաստվում և պատրաստվելու լուրջ սպառազինություն տրամադրել ՀԱՊԿ անդամ Հայաստանին։

Չկա խաղաղություն, եթե պատրաստ չես ոտքի կանգնես և մնաս ոտքի վրա։

Ուժեղ առաջնորդը նա է, ով որ կարողանում է պարտությունը վերածել հաղթանակի»:

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

5 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

10 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

15 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

22 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago