Լրահոս

Պոլիտեխնիկի ավագ դպրոցում բացվել է ֆիզիկայի լաբորատորիա. Գոռ Վարդանյան

Նախօրեին Պոլիտեխնիկի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի, բարերար Գաբրիել Ջեմբերջյանի և ոլորտի մասնագետների հետ Պոլիտեխնիկի ավագ դպրոցում բացեցինք ֆիզիկայի լաբորատորիա: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը:

«Շնորհավորելով բոլորին, միջոցառմանը ներկա մասնագիտական համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնել պարոն Գաբրիել Ջեմբերջյանին Պոլիտեխնիկական համալսարանի Ավագ դպրոցում նմանօրինակ լաբորատորիայի ստեղծման գործում ունեցած գործուն աջակցության համար։

Տարածքն ամբողջությամբ վերանորոգվել, կահավորվել և լաբորոտոր սարքավորումներով է համալրվել պարոն Ջեմբերջյանի ֆինանսավորման արդյունքում։

Այս ձեռքբերում է ոչ միայն Պոլիտեխնիկական համալսարանի, այլև բնագավառի զարգացման համար է, քանզի այս դպրոցում կրթություն են ստանում փայլուն երիտասարդներ, ովքեր ապագայում դառնում են ոչ միայն տեխնոկրատներ, այլև բնագետներ, ֆիզիկներ, մաթեմատիկներ, իսկ մեր ապագան կախված է հենց ինժեներական, տեխնոլոգիական, բնագիտական կրթությունից:


Հանրակրթության նկատմամբ Պոլիտեխնիկի Հոգաբարձուների խորհրդի և պոլիտեխնիկական մեծ ընտանիքի վերաբերմունքը առանձնակի է, քանզի մենք միշտ բարձրագույն կրթության հաջողությունը կապել ենք հանրակրթությունում ունեցած հաջողությունների հետ։

Դրա ապացույցն այն է, որ Պոլիտեխնիկը իր թիվ 6-րդ մասնաշենքն ամբողջությամբ տրամադրել է Ավագ դպրոցին։ Այսօր իրականացվում են վերանորոգման համապատասխան աշխատանքներ, որպեսզի մեր աշակերտները լավագույն միջավայրում ստանան իրենց կրթությունը և բարձրագույն կրթության ապագան կապեն Պոլիտեխնիկի, ոլորտային, մասնագիտական կրթության հետ, հայրենիքում գիտական և ինովացիոն արդյունքներ ստեղծելու համար։ Յուրաքանչյուր կրթական միջավայրում անհրաժեշտ պայմանը հնարավորություններն են, առավել ևս ֆիզիկայում։


Ամիսներ առաջ հնարավորություն ունեցանք պարգևատրել մեր աշակերտներին միջազգային օլիմպիադայում գրանցած հաջողությունների համար: Այսօր էլ վստահ եմ,
որ մեր աշակերտները այս նոր հնարավորությունից լավագույնս կօգտվեն օլիմպիական հաջողությունները կրկնապատկելու և ոսկե մեդալներերի տեսքով հայրենիք բերելու համար։

Միջոցառման ընթացքում ականատես եղանք մեր աշակերտների կողմից ֆիզկայի փորձերի իրականացմանը:

Նշեմ` որոշ ժամանակ առաջ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Կրթական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից մեզ էր տրամադրվել ֆիզիկայի լաբորատոր սարքերի ևս մեկ խմբաքանակ»:

Թիվ 1

Recent Posts

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ՀՀ ԶՈւ հոգևոր ծառայությունը լուծարվելու լուրին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…

2 hours ago

Ավանեսյանը՝ Բաքվի բանտից վերադարձածների առողջական վիճակի մասին

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…

6 hours ago

Իսրայելը երկարատև դադարից հետո կբացի Ռաֆահ անցակետը

Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…

6 hours ago

Իրանը պատրաստ է միջուկային թեմայի շուրջ երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…

6 hours ago

Միրզոյանը և Մարթա Կոսը անդրադարձել են խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերի

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար…

7 hours ago

Ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի, այլ բան չկա. Գեղամ Մանուկյան

«Այս իշխանության պարագայում զորավարժություն չի լինի»,- «ՀՀ-ի և հայկական աշխարհի անվտանգությանը սպառնացող գործոնները» թեմայով քննարկմանն…

7 hours ago