ԹԻՎ 1 ՍՏՈՒԴԻԱ

Ահաբեկիչը չի կարող լինել միջնորդ, վստահելի գործընկեր․ ՌԴ-ի հետ ցանկացած կապ տոքսիկ և հանցավոր է

Թիվ 1 ստուդիան հյուրընկալել է սոցիոլոգ Կարեն Սարգսյանին։

Պարոն Սարգսյանը նշեց՝ ահաբեկիչը չի կարող լինել միջնորդ, չի կարող լինել վստահելի գործընկեր․ վերջ, հարցը փակ է․ Ռուսաստանի հետ ցանկացած կապ լինելու է տոքսիկ և հանցավոր։ Ճանաչեցին ահաբեկիչ երկիր․ ահաբեկիչը չի կարող լինել միջնորդ, չի կարող լինել վստահելի գործընկեր, չի կարող լինել տնտեսական սպառման երկիր, ուղղակի չի կարող։

Նա նաև հավելեց, որ չենք մոռանում, որ 44-օրյայի ժամանակ արցախցիներին (մերոնց էլ հետը) դավաճանել են Արցախի ղեկավարությունը։ Այնտեղ մի ստվար զանգված կա, որոնց հիմնականում ասում են Քոչարյանականներ, որոնք կտրականապես դեմ են, որ Արցախի և Հայաստանի հարկային դաշտը միավորվի․ այնտեղ բավականին լուրջ հարցեր կան․ իհարկե՝ փողն է դավաճանության պատճառը, ոչ մի ուրիշ բան չկար։ Որովհետև եթե իրենք դրան չգնային՝ մենք շատ հանգիստ կդիմադրեինք․ ծանր կլիներ, բայց կդիմադրեինք։

Որոշումը կայացված է․ Ռուսաստանին ամբողջ տարածաշրջանից հանելու են․ յուրաքանչյուր ռուս զինվոր Ռուսաստանի սահմաններից էլ չի դուրս գալու․ աշխարհը փոխվում է․ Արցախի հարցը լուծվում է Ուկրաինայում․ ցավում եմ Արցախցիների համար, ովքեր դա չընկալեցին։

Մեր հետ խնդիր ոչ մեկ չունի․ խնդիրը մեր զգացմունքների մեջ է, որը մենք ունենք Ռուսաստանի հանդեպ, և դա պրոբլեմ է։ Մարդիկ ներքին կոնֆլիկտ են ունենալու, չեն հասկանալու՝ ինչ է․ ես հասկանում եմ դա ինչ է․ կոմֆորտի զոնայից չեն ուզում դուրս գան,- եզրափակեց նա։

Թիվ 1

Recent Posts

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ․ Թրամփ

Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ, որը կներառի Իսլամական…

8 minutes ago

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ծննդյան օրն է։ tiv1.am խմբագրությունը շնորհավորում է նախարարին ծննդյան…

14 minutes ago

ԱՄՆ–ՀՀ հարաբերությունների նոր փուլ․ Վենսի այցը և ռազմավարական խորացող համագործակցությունը

Արեգ Քոչինյանի գրառումը. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան Այցի շուրջ արդեն իսկ մեծ…

19 minutes ago

Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը

Մրգերի արտադրությամբ զբաղվող հայկական Fun Fruit ընկերությունն օրերս Դուբայում մասնակցել է «Gulfood 2026» սննդի և…

25 minutes ago

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

12 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

12 hours ago