Աշխարհ
21.08.2019

ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

ՀՀ և Չինաստանի վարչապետերը մեծամասշտաբ համագործակցության պայմանավորվածությունների են հասել

Հայաստանցի լրագրողներին Չինաստան ճանապարհելուց առաջ, երբ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչը մի փոքրիկ անկետա էր ներկայացնում իր երկրի մասին, հայտարարեց, թե Չինաստանում փոփոխություններն այնքան արագ են տեղի ունենում, որ երբ իրենք` դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, մի երկու տարով բացակայում են երկրից, վերադառնալուց հետո տեւական ժամանակ փորձում են ադապտացվել այդ փոփոխություններին: Չինաստանն իսկապես զարգանում է ապշեցուցիչ արագ տեմպերով:

20 միլիոն բնակչությամբ Չինաստանի մայրաքաղաք Պեկինը մի մեծ մրջնանոցի է նման, որտեղ շարժը կարծես չի դադարում: Թվում էր, թե այսքան բնակչություն ունեցող քաղաքն անհնար է միշտ մաքուր պահել: Որեւէ թաղամասում, սակայն, լիքը աղբարկղ կամ աղբակույտ, չմաքրված փողոց չհանդիպեց: Բայց պարզվում է` Չինաստանի իշխանություններն այս ուղղությամբ նոր ծրագիր ունեն, որից, ի դեպ, քաղաքացիները, ըստ էության, խուճապի էին մատնվել: Այս աշնանից երկրի բոլոր բնակավայրերի աղբամանների վրա տեղադրվելու են տեսախցիկներ, իսկ քաղաքաքցիները աղբամանները բացելու էլեկտրոնային քարտ պիտի ունենան: Որոշվել է, որ աղբը պիտի տեսակավորվի համապատասխան աղբամանների մեջ ու եթե հանկարծ որեւէ քաղաքացի սխալվի ու համապատասխան աղբը այլ աղբաման գցի` խոշոր տուգանքների է ենթարկվելու սխալ տեսակավորման համար:
Պեկինը ու ընդհանրապես ողջ Չինաստանը, աչքի է ընկնում նաեւ իր կանաչով: Այս երկրում ամեն հնարավոր վայրում ծառ ու ծաղիկ է տնկվում: Ընդ որում, ծառերը տնկարաններում հնարավորինս երկար են աճեցնում ու վերատնկելիս դրանք արդեն բավական մեծ են լինում: Այդ կերպ Չինաստանը փորձում է լուծել օդի աղտոտվածության հարցը:

Պեկինում կան ե՛ւ խրյուշչովյան ժամանակների շենքեր ե՛ւ ստալինյան ե՛ւ ժամանակակից ամերիկյան ոճի երկնաքերներ, իսկ պատմական կենտրոնը մի այլ հմայք ունի: Շինարարությունն այստեղ բում է ապրում: Էքսպրես գնացքներով ճամփորդելիս յուրաքանյուր մի քանի կիլոմետրը մեկ կարելի է տեսնել, թե ինչպես են ամբողջական քաղաքներ բարձրանում: Բարձրահարկերի մի հարկը կառուցվում է ընդամենը երեք օրում: Ամբողջական գյուղեր հողին են հավասարեցվում, բնակիչներին տեղափոխում են այդ բարձրահարկերը, իսկ հողերն օգտագործում բացառապես գյուղատնտեական նպատակներով: Այս տեմպերով այդ երկրում գյուղ հասկացությունն առաջիկայում թերեւս կվերանա:

Չինացիները լիարժեք կառավարում են նաեւ իրենց ջրային ռեսուրսները: Մեծ պուրակներում, որոնք մի քանի հարյուր կամ հազար հեկտար տարածք են զբաղեցնում, ասֆալտի կամ սալիկի փոխարեն ամուր սպունգ է` հատուկ տեխնոլոգիաներով: Անձրեւների ժամանակ սպունգը իր մեջ է ներծծում ամբողջ ջուրը ու կենտրոնացնում ջրավազաններում, իսկ արդեն չորային եղանակներին այդ պաշարած ջուրն է օգտագործվում:

Սիան. հանրային տրանսպորտը` բացառապես էլեկտրաավտոբուսներով

Սիանը` Չինաստանի հին մայրաքաղաքը, աչքի է ընկնում ոչ միայն իր մշակութային ժառանգությամբ. այն, ըստ էության, երկրի սիրտն է: Նախ, Սիանի մոտակայքում է գտնվում համաշխարհային ճանաչում ունեցող էլեկտրոմոբիլների գործարանը` BYD-ն, որի կարգախոսն է «Ստեղծիր քո երազանքը»: Այս ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 300 քաղաքներում, տարեկան արտադրում է 500 հազար ավտոմեքենա, էլեկտրական ավտոբուսների գործարաններ ունի աշխարհի մի քանի զարգացած երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, արտադրում է նաեւ շտապօգնության եւ աղբատար մեքենաներ: Էլեկտրոմոբիլների ամենաէժան մոդելը 3000 դոլար է: Այս գործարանի միջոցով, որի տարածքը մի քանի հազար հեկտար է ու որտեղ գրեթե ամեն ինչ ավտոմատացված է, Չինաստանը կարողացել է երկրի հանրային տրանսպորտում լիարժեք անցում կատարել էլեկտրական ավտոբուսների` օդը չաղտոտելու համար:

Սիանից է սկսվել նաեւ Մետաքսի ճանապարհը: Չինական արագընթաց գնացքները Սիանից հասնում են մինչեւ Եվրոպա` Համբուրգ, Վարշավա, Բուդապեշտ, Միլան, իսկ դեպքի Արեւելք` մի քանի ուղղություններով դեպի Խաղաղ օվկիանոս: Ի դեպ, երկրի ներսում ավելի շատ ճամփորդում են ոչ թե օդային ճանապարհով, այլ երկաթուղային, որը մեծ ու տպավորիչ զարգացած ցանց է:

Երբեմնի աղքատ Չինաստանում այդ հասկացության հետքը գոնե առաջին հայացքից չի երեւում: Պաշտոնական տվյալներով` Չինաստանում աղքատությունը կազմում է 3 տոկոս: Ամենուր համաշխարհային թանկարժեք բրենդային խանութներ են ու հայտնի ապրանքանիշների արտադրության մասնաճյուղեր: Չաշխատող մարդ Չինաստանում հնարավոր չէ գտնել, այստեղ չաշխատելը մեծ խայտառակություն է համարվում:

Ամբողջական հոդվածը՝ armtimes.com

Լրահոս
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
15:11
Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
14:22
Անցյալի մասին հարց չէ, այլ՝ ներկայի եւ ապագայի. Աթանեսյան
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
13:12
Ադրբեջանից Հայաստան կիրականացվի վառելիքի հերթական մատակարարումը
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
12:39
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
16:53
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
16:42
Նախկին հրամանատարը Մարտի 1-ին հրահանգել է ցուցարարների ուղղությամբ «Չերյոմուխա-7» կիրառել
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
16:29
Ֆրանսիայում 7000 մարդ է մահացել շոգի պատճառով
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
16:05
Եվրոպան պատրաստ չէ Արևելքում մասշտաբային պատերազմի. Նարիշկին
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
15:52
ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
15:36
Քաղաքը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել. Գալջյան
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
15:14
Տիգրանաշենի՝ հայկական լինելու ապացույցների մասին. Թանդիլյան
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
14:52
Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
14:21
Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
13:59
Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան
13:42
Բաքվում պահվող հայ գերիները բացարձակ մեկուսացվածության մեջ են․ Սիրանուշ Սահակյան