Լրահոս 24/7

Ադրբեջանը ձգտելու է Արցախում ստեղծել հումանիտար աղետ, որպեսզի կյանքի կոչի իր ցեղասպան ծրագրերը. Թովմասյան

«Ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ ատելության, Արցախի շրջափակման Ադրբեջանի հանցավոր քաղաքականության, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների աղաղակող խախտման հերթական դրսևորումն է»։

Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով  ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Թովմասյանը նշել է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է աստիճանաբար ընդհատել հայկական երկու հանրապետությունների միջև գործող ենթակառուցվածքը և առաջիկայում իրականացնել արցախահայության նոր ցեղասպանություն։

«Միջազգային գործընկերներիս ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի այս անօրինական, մարդու հիմնարար՝ կյանքի, առողջության, ազատության և մյուս համընդհանուր իրավունքները ոտնահարող վարքագծի վրա։

Ադրբեջանցիները Արցախը սնուցող միակ ճանապարհը փակելով՝ արգելափակել են բժշկական պարագաների և դեղամիջոցների տեղափոխումը Արցախ, առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդներին հնարավոր չի եղել այդ ողջ ընթացքում Արցախից հասցնել Հայաստան՝ անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար»,-նշել է Թովմասյանը։

Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

30 minutes ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

5 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

5 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

5 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

6 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

6 hours ago