Պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարի կողմից պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն անզգուշությամբ ավելի քան 2 մլն դրամի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, «Դիլիջան ազգային պարկ»-ի տնօրենի պաշտոնակատարը, «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի տարածքի և ապրանքանյութական արժեքների պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես նույն կազմակերպության տեսուչին հանձնելու նպատակով, իր հրամանով ստեղծել է հանձնաժողով և հրամանի կատարման հսկողությունը վերապահել է իրեն։ Նա հաստատել է հանձնում-ընդունումը, որի ընթացքում, սակայն, նշված մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահի պարտականությունները կատարողի անաշխատունակության վիճակում գտնվելու պայմաններում վերջինիս պարտականությունների կատարումն այլ անձի չի հանձնարարել։ Արդյունքում, պահաբաժինն օրեր շարունակ մնացել է առանց հսկողության:
Այնուհետև տնօրենի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով հիշյալ պահաբաժնի պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես մեկ այլ անտառապահին հանձնելու կապակցությամբ ստեղծել է հանձնաժողով, սահմանվել է հանձնման-ընդունման ժամանակահատված՝ կրկին հրամանի կատարման հսկողությունը վերապահելով իրեն: Սակայն նա չի ապահովել հրամանի մասին պատշաճ ծանուցում նշված անտառապահին, հանձնում-ընդունում չի կատարվել և վերոհիշյալ պահաբաժինը շարունակել է մնալ առանց հսկողության:
Արդյունքում, 2021 թ. դեկտեմբերից մինչև 2022 թ. հունվար ընկած ժամանակահատվածում, առանց պահպանության մնացած նշված պահաբաժնից ապօրինի հատվել է 32 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ և տեղափոխել փայտանյութը՝ պետությանը պատճառելով խոշոր չափի՝ 2.217.500 ՀՀ դրամի գույքային վնաս:
Քննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական անփութության համար և վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը։
Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են…
Մարտի 31-ին Արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ադրբեջանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարությունում հյուրընկալել են պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի…
Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է…
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հայտնում են, որ այսօր՝ մարտի 31-ին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Զվարթնոց…
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 31-ին ընդունել է մեր…