Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասը և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանը պաշտոնական գրությամբ դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին: Այս մասին տեղեկանում ենք Բասի և Գրեգորյանի հրապարակած նամակից։
Ըստ նամակի հեղինակների՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միայն Ուկրաինայի ժողովրդավարությունը չէ, որ փորձում է խաթարել, և նրա գործողությունների հետևանքով այսօր Արցախի 120 հազար քաղաքացիները բախվել են ցրտից, սովից ու դեղորայքի պակասից դանդաղ մահվան դատապարտվելու սպառնալիքին:
«Հումանիտար աղետի պատճառը Արցախի ժողովրդին պաշարմամբ պատանդ պահող միտումնավոր շրջափակումն է՝ իրականացված Ադրբեջանի բռնապետ Ալիևի կողմից, ռուսական զորքերի աջակցությամբ։ Այս անօրինական շրջափակման միջոցով երկու բռնապետությունները ցանկանում են պատժել Արցախին և Հայաստանին, որոնք համարձակվել են տարածաշրջանում առաջ տանել ժողովրդավարությունը և կայունությունը», – նշում են նամակի հեղինակները՝ հավելելով, որ ԱՄՆ-ի կողմից համարձակ գործողությունների բացակայությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում հայերի ներկայության ցեղասպանական ոչնչացման:
Ներկայացնելով դեկտեմբերի 12-ից Արցախում ստեղծված ծանր իրավիճակը՝ Լոս Անջելեսի քաղաքապետն ու քաղաքային խորհրդի նախագահը Ջո Բայդենին կոչ են անում օգնության հասնել Արցախի ժողովրդին հետևյալ կերպ.
Նամակի հեղինակները հույս են հայտնել, որ ԱՄՆ-ն անգործ չի հետևի, թե ինչպես են ագրեսիվ բռնապետություններն իրենց ժողովրդավարական հարևանների դեմ ցեղասպանական քաղաքականություն վարում:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…
Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: «Հսկող դատախազի կողմից հանրային…