Հայաստան

«Ադրբեջանի տարածք» ցանկացած առաքելություն ուղարկելու ՀՀ-ի կոչերը մենք դիտարկում ենք սադրանք․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի դիվանագիտական գերատեսչության նախօրեին տարածված հայտարարությունը։

«Լաչինի ճանապարհին ընթացող բողոքի ակցիաների մասին Հայաստանի ԱԳՆ հերթական հայտարարությունը բացարձակապես անհիմն է և նպատակ ունի միջազգային գործընկերների մոտ տարակուսանք առաջացնել ու արհեստականորեն սրել իրավիճակը», – հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։

«Զարմանալի չէ, որ Հայաստանի ԱԳՆ-ն ամբողջությամբ խեղաթյուրել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքները, որոնք ուղղված են հայկական 30-ամյա օկուպացիայի ընթացքում մեր բնական պաշարների թալանի դեմ։ Կարծես թե հայկական կողմը մտադիր է շարունակել անօրինական տնտեսական և այլ տեսակի գործունեությունն Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանի տարածք ցանկացած առաքելություն ուղարկելու Հայաստանի կոչերը մենք դիտարկում ենք որպես հերթական սադրանք՝ ուղղված մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Թիվ 1

Recent Posts

Պեկինը հերքում է խաղաղապահներ ուղարկելու լուրերը

Պեկինը հերքել է այն լուրերը, թե Չինաստանը կարող է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա՝ ցանկացած ապագա խաղաղության…

20 minutes ago

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ

Այսօր տեղի է ունեցել ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը․…

40 minutes ago

7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր…

55 minutes ago

Էրդողանի աշխատակազմից արձագանքել են ադրբեջանական զլմ-ների կեղծ պնդումներին

Թուրքիայում արձագանքել են ադրբեջանական մամուլում տարածում գտած այն պնդմանը, թե հայ-թուրքական սահմանը բացվել է՝ առանց…

1 hour ago

Վերջին տարիներին գրանցված դեղերի թիվը նկատելիորեն նվազել է

Այսօր Ազգային ժողովում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կայացավ աշխատանքային քննարկում՝ դեղերի պետական գրանցման գործընթացի,…

1 hour ago

Հայաստանը 2025-ի բյուջեում նորամուծություններ է ներդնում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի կատարողականը: Նա հայտնել է,…

2 hours ago