Լրահոս 24/7

Հայաստանը 2025-ի բյուջեում նորամուծություններ է ներդնում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի կատարողականը: Նա հայտնել է, որ 2025 թվականի պետական բյուջեում առաջին անգամ նախատեսվել է կապիտալ ծախսերի չկատարված պայմանագրային պարտավորությունները հաջորդ տարի տեղափոխելու մեխանիզմ, ինչը կարևոր քայլ է բյուջետային կառավարման համար: Բացի այդ, սահմանվել են եռամյա մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակներ՝ որպես հիմք 2026-ին եռամյա բյուջե ընդունելու համար:

2024-ին բյուջեի եկամուտները կատարվել են 95.8%-ով, որից հարկերն ու տուրքերը՝ 92.7%-ով, իսկ ծախսերը՝ 93.9%-ով: «Ծախսերն աճել են 16%-ով, իսկ եկամուտները՝ 9.3%-ով՝ համեմատած 2023-ի հետ»,- նշել է նախարարը:

Պետական պարտքը 2024-ի վերջին կազմել է 5 տրիլիոն դրամ (մոտ 12.8 մլրդ դոլար)՝ 6.2%-ով ավելանալով նախորդ տարվա համեմատ: Սակայն պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը մնացել է 48.3%՝ 0.1%-ով ցածր 2023-ի ցուցանիշից: Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 23.6%՝ 2023-ի համեմատ նվազելով 0.45 կետով, բայց վերջին 7 տարում բարելավվել է 2.8 կետով:

Նախարարը հայտնել է նաև, որ 2024-ին կնքվել են կրկնակի հարկումը բացառող համաձայնագրեր Հոնկոնգի և Ճապոնիայի հետ, ինչպես նաև 850 մլն դոլարի վարկային և 40 մլն դոլարի դրամաշնորհային պայմանագրեր: Բացի այդ, ստացվել է 16 մլն դոլարի դրամաշնորհ՝ արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամից:

Թիվ 1

Recent Posts

Ռուբիոն և Փաշինյանը համակարծիք են՝ Հարավային Կովկասում որևէ դրսևորմամբ էսկալացիան ընդունելի չէ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համակարծիք են, որ Հարավային Կովկասում էսկալացիան…

13 minutes ago

Քաղաքացին 23.000 դոլար է տվել Աղազարյանին. դատախազի միջնորդությունը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 26-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով…

30 minutes ago

ՌԴ նոր դեսպանը այսօր մեկնել է ԱՄՆ

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մարտի 26-ին կմեկնի Միացյալ Նահանգներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է…

44 minutes ago

Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը. Միրզոյան

Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ Correio…

1 hour ago

Զելենսկին նշել է ամենաբարդ հարցերը Ռուսաստանի հետ բանակցություններում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսների հետ բանակցություններում ամենադժվար հարցերը հրադադարն են և…

1 hour ago

Պայմանագրերը կարող են կոչվել տարբեր անվանումներով. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր սոցցանցերի էջերում գրել է. «Բոլոր նրանք, ովքեր փորձում են մասնագիտական…

1 hour ago