Սահմանադրական դատարանի այսօր տարածած հաղորդագրության շուրջ Sputnik Արմենիան զրույցել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Փաստաբանը ներկայացրել է, թե ինչ ակնկալիք ունեն Վենետիկի հանձնաժողովից։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վենետիկի հանձնաժողովից ունեն նույն սպասելիքները, ինչ նախապես ունեցել են ՍԴ դիմելուց։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` մեկնաբանելով ՍԴ տարածած հայտարարությունը` Վենետիկի հանձնաժողովից ստացած գրության մասին։
Հիշեցնեք` ՍԴ նախագահ պարոն Հրայր Թովմասյանին հասցեագրված գրությամբ Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու խորհրդատվական կարծիք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ։
«Ակնկալում ենք, որ վերջնական գնահատականը լինելու է այն, որ այդ հոդվածները որոշակի չեն և չեն կարող հիմք հանդիսանալ պատասխանատվության համար»,– ասաց փաստաբանը։
Հովհաննես Խուդոյանը նաև նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պարտադիր հիմք չի կարող հանդիսանալ, այն ունենալու է միայն խորհրդատվական նշանակություն, ուստի ՍԴ–ը կարող է նաև դրանից տարբերվող որոշում կայացնել։ Բայց փաստաբանը գործի նման ընթացքը քիչ հավանական է համարում։
Ավելին՝ armeniasputnik.am
Ալբանիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշար: Ազատ ոճի 70 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ավարտական դասարանների սովորողներին՝ նշելով, որ վերջին զանգը ոչ ոք…
Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքին։ Այդ մասին…
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ Վաշինգտոնն այլևս չի կարող ֆինանսավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին,…
Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին…
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ այս պահին Արևմտյան Վրաստանի աղետի գոտուց բնակչության տարհանման…