Լրահոս 24/7
18.01.2023

Հայ-վրացական հարաբերությունները պետք է ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով․ Փաշինյան

Հայ-վրացական հարաբերությունները պետք է ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է  Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներին և հայ-վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարներին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, Կառավարության հարցուպատասխանի ժամանակ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը վարչապետից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը և ընդհանրապես հայ-վրացական հարաբերությունները։

«Գիտեք, հարաբերությունների հետ կապված ամենակարևոր արտահայտիչը նա է, որ Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահությունը ստանձնել են երկու երկրների վարչապետները։ Դա տեղի է ունեցել նախորդ տարի, և արդեն երկրորդ դեպքն էր, երբ այդ ֆորմատով աշխատանքներ են իրականացվում։ 2020 թվականի առևտրաշրջանառության արդյունքները շատ տպավորիչ են»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրել է, որ 2019 թվականին Վրաստանի վարչապետը այցելել էր Հայաստան, և այդ ժամանակ խնդիր էին դրել առաջիկա մի քանի տարիների ընթացքում առևտրաշրջանառությունը հասցնել մեկ միլիարդ դոլարի։

« Հիմա հաստատաբար շատ մոտեցել ենք կամ հատել ենք 1 միլիարդ դոլարը»,- հավելել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ 2022 թվականին Հայաստանի Հանրապետությունից Վրաստան արտահանվել է ավելի շատ էլեկտրաէներգիա, քան նախորդ 10 տարիներին միասին վերցրած։

«Հիմա ավելի շատ կենտրոնացած ենք 2023 թվականի ցուցանիշների աճի վրա, որովհետև բարձր աճերը մի խնդիր ունեն՝ աճերը պետք է շարունակել, որովհետև եթե չշարունակենք, կունենանք հետընթաց։ Իհարկե, քաղաքական, տնտեսական, մարդկային շատ ջերմ հարաբերություններ են հաստատված, և պետք է այնպես անել, որ այդ հարաբերությունները ինստիտուցիոնալ դառնան ռազմավարական առումով։ Այն, որ Հայաստանի և Վրաստանի  քաղաքացիները կկարողանան սահմանը անցնել նույնականացման քարտերով, դա  և տնտեսական, և քաղաքական, և մշակութային, մարդկային գործոն է։ Կարծում եմ՝ այդ հանգամանքը իրոք կնպաստի մեր երկրների հարաբերությունների զարգացմանը, մանավանդ որ քննարկում ենք Հայաստանում վրացերենի և Վրաստանում հայերենի ուսուցման որակի բարելավման հարցը»,- եզրափակել է Փաշինյանը։

Լրահոս
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
Քաղաքականացված գնահատական է. նախարար
13:32
Քաղաքականացված գնահատական է. նախարար
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
12:52
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
12:39
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
12:25
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
12:10
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար