Լրահոս 24/7
18.01.2023

Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար. փոխվարչապետ

Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունվարի 18-ին մասնակցել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընի ղեկավարած պատվիրակությունը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է. «Ձերդ Գերազանցություններ, հարգարժան դեսպաններ, Մեծարգո տիկին Վիկտորին, Հարգելի գործընկերներ, Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս կարևոր նախաձեռնության մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար: Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը այդ թվում տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին: Այս համատեքստում, անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մարզում կյանքի որակի բարձրացմանն ուղղված մեր համատեղ ջանքերը բացի տեղային կարևոր սոցիալ-տնտեսական ազդեցությունից, հիմնարար նշանակություն ունեն նաև մեր երկրի կայուն զարգացման համար: Ուրախ եմ, որ մարզի բնականոն զարգացման կարևորությունն արձանագրվել է նաև Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ մեր համագործակցության շրջանակներում: Սրա մասին է վկայում ոչ միայն այսօր մեկնարկող նախաձեռնությունը, այլ նաև այն, որ Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մեր հինգ հիմնական ուղենիշներում որպես ինքնուրույն ուղղություններից մեկը հատուկ առանձնացված է Սյունիքի դիմակայունության բարձրացումն ու մարզի կայուն զարգացումը: Կառավարությունը նաև շարունակում է ինտենսիվ աշխատել գործընկերների հետ Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման ուղղությամբ, ինչը կնպաստի մեր ջանքերին՝ դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային առևտրատնտեսական հանգույց: Գոհունակությամբ պետք է նշեմ նաև Սյունիքի մարզում 2 ՔՈԱՖ կենտրոնների հիմնման ծրագիրը, որով նորարար կրթությունը հասանելի կդառնա մարզի բնակիչների համար: Ամփոփելով ցանկանում եմ ևս մեկ անգամ Կառավարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված գործընկերներին կատարված և պլանավորված մեծ և կարևոր աշխատանքի համար: Ես և մեր թիմը շարունակում ենք ձեր կողքին լինել ցանկացած հարցով: Շնորհակալություն»: 

Լրահոս
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
Քաղաքականացված գնահատական է. նախարար
13:32
Քաղաքականացված գնահատական է. նախարար
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
12:52
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
12:39
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
12:25
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
12:10
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար