ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մեկնել է Վրաստան՝ մասնակցելու վրաց դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վախթանգ Կիկաբիձեի հոգեհանգստի և վերջին հրաժեշտի արարողություններին:
Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Կինոյում նկարահանվել է 1966 թվականից, միաժամանակ «Օրէրա» համույթի կատարողներից էր: Կինոյում առաջին անգամ խաղացել է ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում:
Կիկաբիձե արտիստի արվեստը դարձել է միլիոնավոր մարդկանց ներշնչանքի և գեղարվեստական վայելքի աղբյուր: Հայերի համար նրա կերպարը թանկ էր կրկնակի, քանի որ անբաժանելի էր հայ մեծ արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի կյանքի և ստեղծագործական գործունեության ընթացքից: Կիկաբիձեի ամենահիշարժան դերերից Վալիկո Միզինդարի կերպարն է Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմում, որն էկրան է բարձրացել 1978 թվականին և արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի:
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…