2023 թվականին նախատեսվում է ձևավորել Ջրային պարեկային ծառայություն:
ՀՀ վարչապետի աշխատակազմից, այս մասին զեկուցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ոստիկանության 2022 թ. գործունեության հաշվետվության և նորաստեղծ Ներքին գործերի նախարարության առաջիկա ծրագրերի քննարկման ժամանակ։
Նշվել է նաև, որ նախատեսվում է ապառազմականացնել Ոստիկանության զորքերը և ձևավորել Ոստիկանության գվարդիա, որի գործառույթների մեջ են մտնելու հասարակական կարգի, պետական շենքերի անվտանգության ապահովումը և այլն։














