Լրահոս 24/7
23.01.2023

ԱԱԾ-ն՝ 2022թ.-ին նախաձեռնված քրեական վարույթների վերաբերյալ

ԱԱԾ-ն՝ 2022թ.-ին նախաձեռնված քրեական վարույթների վերաբերյալ

Հաշվետու ժամանակահատվածում օրենքով վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1862 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 470 քրեական վարույթ։ Տնտեսական ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 249 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 117-ը՝ պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների, 92-ը՝ տնտեսական գործունեության զանազան խախտումների, այդ թվում՝ մաքսանենգ կամ կեղծ ապրանքագրերով ներմուծումների, ինչպես նաև հարկերից և տուրքերից խուսափումների, 30-ը՝ աշխատավարձի տրամադրում իրականում չաշխատող անձի, 10-ը՝ փոխհատուցման անօրինական տրամադրումների մասին։ Թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության ոլորտում իրականացված խախտումների վերաբերյալ ՀՀ պետական իրավասու մարմիններ է ուղարկվել 84 նյութ, որոնց մի մասը դեռ գտնվում է քննության փուլում, դրանցից 45-ը՝ թմրանյութերի և հոգեմետ նյութերի մաքսանենգ ներմուծման, կամ իրացման, 39-ը՝ թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի անօրինական օգտագործման վերաբերյալ։ Հաշվետու տարում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների վարույթում եղել են 1105 քրեական վարույթներ, որից Դեպարտամենտի քննիչների կողմից նախաձեռնվել է 443 քրեական վարույթ, 42-ը անջատվել են այլ վարույթներից, 268-ը ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 278 քրեական վարույթ, 5-ը հարուցվել է տվյալ տարածքը սպասարկող դատախազի կողմից, 1-ը դատախազի կողմից վերադարձվել է լրացուցիչ քննության, իսկ թվով 68 քրեական գործ 2021թ-ից փոխանցվել է 2022թ.: Հաշվետու ժամանակահատվածում քննչական դեպարտամենտի վարույթում քննված քրեական վարույթներից դատարան է ուղարկվել 79 վարույթ` 116 անձանց նկատմամբ, կարճվել է 129 քրեական վարույթ` 10 անձանց նկատմամբ, կասեցվել է 54 քրեական վարույթ, 435 քրեական վարույթ 105 անձանց վերաբերյալ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, 116 վարույթ միացվել է ՔԴ-ում քննվող այլ վարույթների, 292 քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննություն իրականացված քրեական վարույթներով, այդ թվում՝ նախորդ տարիներից փոխանցված վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 34.871.179.017 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 32.144.587.787 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 704.639.069 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանցը` 2.021.952.161 ՀՀ դրամ: Ընդ որում, նշվածներից, այդ թվում՝ ավարտված վարույթներով, նախաքննության փուլում, վերականգնվել է ընդհանուր 14.351.883.303 ՀՀ դրամ, որից միայն 2022 թվականի ընթացքում ընդհանուր 5.278.456.073 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից` 5.007.884.856 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց` 270.571.217 ՀՀ դրամ:

Լրահոս
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
Քաղաքականացված գնահատական է. նախարար
13:32
Քաղաքականացված գնահատական է. նախարար
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
12:52
Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
12:39
Ադրբեջանը հերքում է իր տարածքն Իրանի դեմ օգտագործելու մեղադրանքները
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
12:25
Flydubai-ի ինքնաթիռում վիճաբանել են ռուսական և ուկրաինական ծագմամբ օդաչուները
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
12:10
Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար
Անգամ ՀՀ վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց դրանից. Հակոբյան
12:05
Անգամ ՀՀ վարչապետ դառնալու հեռանկարը չգերադասեց ՌԴ անձնագրից ու չհրաժարվեց դրանից. Հակոբյան
Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
11:53
Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11:39
Էդմոն Մարուքյանը Բրյուսելում քննարկել է ԵՄ-ի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
11:14
Միքայել Մինասյանն ապօրինի գույքի գործով հրավիրվել է դատախազություն
Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
11:05
Զովունի բնակավայրում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ