Լրահոս 24/7
23.01.2023

Ոստիկանությունը ներկայացրել է 2022-ի վթարների, զոհերի և վիրավորների վիճակագրությունը

Ոստիկանությունը ներկայացրել է 2022-ի վթարների, զոհերի և վիրավորների վիճակագրությունը

Հայաստանում 2022 թվականին 2021-ի համեմատ վթարների քանակը նվազել է 296-ով, վիրավորներինը՝ 544-ով, զոհերինը՝ 47-ով: Ինչպես «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ հավելելով. «Սա ամենատպավորիչ ցուցանիշն է վերջին մի քանի տարվա ընթացքում, չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականին 22,825-ով ավելացել է տրանսպորտային միջոցների թիվը, հետևաբար՝ երթևեկությունն ավելի է ծանրաբեռնվել:
Այնինչ 2021 թվականին, 2020-ի համեմատությամբ, վթարների քանակը 588-ով, վիրավորներինը՝ 853-ով, զոհերինը՝ 20-ով ավելի է եղել:

Դրական վիճակագրությունը ոչ թե պատահականության, այլ մի շարք իրավական, համակարգային և գործնական վերափոխումներ կյանքի կոչելու արդյունք է։ Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի պարեկային ծառայության ներդրումը նախ մայրաքաղաքում, ապա՝ Շիրակի և Լոռու մարզերում։ Նորաստեղծ ծառայությունը, հաղթահարելով գործնականում ծագած խնդիրները, կարողացավ արդյունավետ հսկողություն իրականացնել ամենաինտենսիվ երթևեկությունն ունեցող մայրաքաղաքում, ապա հանրապետության մյուս խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։ Միաժամանակ ապահովվեց Լոռու և Շիրակի մարզերի միջպետական ու միջհամայնքային ճանապարհների երթևեկության անվտանգությունը։ Պարեկների արդյունավետ ծառայության մասին վկայող վիճակագրությունը, հատկապես ոչ սթափ վարորդներ հայտնաբերելու առումով, առանձին թեմա է, որին հանգամանալից կանդրադառնանք առաջիկայում։

Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակագրությունը տարեցտարի դրական առումով ավելի տպավորիչ կդառնա, եթե յուրաքանչյուր ոք գիտակցի, որ մեքենան անսթափ վարելը, սահմանված արագությունը գերազանցելը, լուսացույցի ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհները չթույլատրվող հատվածներով անցնելը և այլ կոպտագույն խախտումները վտանգում են և՜ իրավախախտի, և՜ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հիշե՜ք, ճանապարհային երթևեկության անվտանգությունը բոլորիս պարտականությունն է և կախված է յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումից»։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան