Լրահոս

Զինծառայողներից մեկի մոտ մի փոքր ծանրացում ունեինք. Ավանեսյան

Գեղարքունիքում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով Այրվածքաբանական ազգային ինստիտուտում բուժում ստացող 3 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված 2 օր առաջ մի փոքր ծանրացում ունեինք։ Սակայն կոնսիլիում հրավիրվեց և բուժման մեջ փոփոխություններ մտցնելով` վիճակը կայունացավ։ Այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար»,–ասել է նախարարը։

Ավանեսյանը հավելել է նաև, որ գիշերն է վերադարձել գործուղումից և այսօր պատրաստվում է Այրվածքաբանական կենտրոն այցելել և տեսակցել վիրավոր զինծառայողներին։

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

12 hours ago

Նոր պատերազմը կանխելու իմ տեսլականը. Էդմոն Մարուքյան

https://youtube.com/watch?v=y-d4XZLOIJ8&si=eGPLcpRZXx2WKvVU

12 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

12 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

12 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

12 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

13 hours ago