Հունվարի 25-ից 27-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է զորամիավորումների, զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների սպա-իրավաբանների մասնագիտական հավաք՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ղեկավարությամբ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Հավաքի ընթացքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել զինված ուժերում իրավական ուսուցման և իրավագիտակցության բարձրացման, իրավակարգի ապահովման, զինվորական կարգապահության ու օրինականության ամրապնդման, արատավոր երևույթների դեմ ուղղված միջոցառումների մշակման ու անցկացման, ընդգծվել է իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացման կարևորությունը:
Հավաքի մասնակիցները Բանակի օրվան ընդառաջ այցելել են «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…