Լրահոս

Բայդենը չի բացառի Իրանի հետ պատերազմելու տարբերակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառի Իրանի հետ հարաբերություններում խնդիրների լուծման ռազմական ճանապարհը։

Այս մասին հայտնում է Al-Hadath-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին։

«Նախագահ Բայդենը չի բացառի Իրան հետ հարաբերություններում ռազմական տարբերակը»,- ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին, սակայն այժմ «ժամանակը պատեհ չի թվում», և Թեհրանի հետ բանակցությունները ԱՄՆ իշխանությունների համար առաջնահերթություն չեն։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել էր Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը, դրանում ընդգրկված էր տասը ֆիզիկական անձ։

Մինչ այս Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հայտնել էր, որ ԵՄ երկրների արտգործնախարարները քննարկում են Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։ Պատժամիջոցների ցուցակում կարող են ներառվել ավելի քան 50 ֆիզիկական և մի քանի իրավաբանական անձինք։

Նշվում է, որ ԵՄ «սև ցուցակում» կլինեն Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամներ։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

7 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

8 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

8 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

9 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

9 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

10 hours ago