Աշխարհ
29.01.2023

Եգիպտոսը շահագրգռված է զարգացնելու հայ-եգիպտական հարաբերությունները. Ալ–Սիսի

Եգիպտոսը շահագրգռված է զարգացնելու հայ-եգիպտական հարաբերությունները. Ալ–Սիսի

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել են տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ մամուլի համար հայտարարության ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար։

«Ինձ շատ հաճելի է այցելել Երևան, և իմ անկեղծ շնորհակալությունն ու խորին երախտագիտություն եմ հայտնում այս ջերմ հյուրընկալության և ընդունելության համար, որը վայելում եմ բարեկամ Հայաստան ժամանելու ընթացքում»,- ընդգծել է Եգիպտոսի նախագահը։

Ալ-Սիսիի խոսքով՝ այս այցն արտացոլում է Եգիպտոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Նա ընդգծել է, որ Եգիպտոսը շահագրգռված է զարգացնելու հայ-եգիպտական հարաբերությունները, որոնք պատմական խոր արմատներ ունեն։

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին բարձր է գնահատել եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտոսի ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն։

«Նրանց դերը լավագույն ազդեցությունն է ունեցել Եգիպտոսի հասարակական կյանքի հարստացման գործում»,- ասել է Եգիպտոսի նախագահը։

Ալ-Սիսին հայտնել է, որ  առանձնազրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանի հետ քննարկել է Եգիպտոսից գազի և էներգիայի արտահանման հարցերը։

«Այս համատեքստում Եգիպտոսի անունից երախտագիտություն եմ հայտնում Նորին Գերազանցություն նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային նվիրված համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերին Շարմ էլ Շեյխում, որն արտացոլում է Հայաստանի կողմից ուշադրությունը կլիմայի խնդրին»,- շեշտել է Եգիպտոսի նախագահը։

Եգիպտոսի և Հայաստանի նախագահները քննարկել են նաև տնտեսական համագործակցության հարցերը՝ ընդգծելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի անհրաժեշտությունը։

Երկու նախագահները քննարկել են նաև  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք  միջազգային և տարածաշրջանային հարցեր։

«Ընդգծել եմ բանակցությունների և քրտնաջան աշխատանքի կարևորությունը համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար»,- եզրափակել է Եգիպտոսի նախագահը։

Լրահոս
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
17:48
Քննարկվել է Կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
16:30
Դավիթ Խուդաթյանը Շվեդիայի դեսպանի հետ քննարկել է թափոնների կառավարման ծրագիրը
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
16:03
Հայաստանը ՄՔԴ-ին մինչ այժմ չի դիմել այն հարցերով, որոնք կապված էին Հռոմի ստատուտի վավերացման հետ. ՌԴ ԱԽ
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
15:49
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
15:35
ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2046թ. երկարաձգելը տնտեսապես նպատակահարմար չէ. Լիխաչով
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
14:53
Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
14:47
Ֆիզիկական անձանց կարգելվի ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի դուրս բերել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
14:42
«Ռոսատոմ»-ի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանին
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
14:33
Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ-երի միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
14:09
Զովունիում գտնվող 643 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
13:57
ԱՄՆ-ի սխալ հաշվարկը կհանգեցնի Իրանի կողմիղ ցավոտ արձագանքի. Էբրահիմ Ազիզի
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
13:43
Կրեմլը հույս ունի, որ Իրանը չի լքի միջուկային զենքի չտարածման պայմանագիրը
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
13:29
Հայաստանի և Կատարի արդարադատության նախարարները քննարկել են իրավական օգնության ոլորտում առկա համաձայնագրերի նախագծերը
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
13:17
Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրումը ՌԴ-ում
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ
13:02
Քաղաքապետարանը որևէ հրահանգ չի ստացել Արարատ լեռը «չցուցադրելու» վերաբերյալ