Լրահոս

Արցախի ՄԻՊ-ն աշխատանքով այցով Թեհրանում է․ նա կարևորել է սփյուռքի աջակցությունը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանի հետ միասին, Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի Թեմական խորհուրդի (Առաջնորդարան) հրավերով հունվարի 26-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Ինչպես տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը, հունվարի 27-ին Պաշտպանը մասնակցել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքին։ Իր ելույթում ընդգծելով Սփյուռքի աջակցության կարևորությունը՝ նա նշել է, որ հայությունը ոտքի է կանգնել միջազգային հանրությանն ասելու, որ անթույլատրելի է ադրբեջանական հանցավոր վարչակազմի կողմից 21-րդ դարում 120 000 մարդու կյանքը կասկածի տակ դնելը, նրանց կենսական իրավունքներից զրկելը։

Հանրահավաքին ելույթ են ունեցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը և հեռավար ուղերձով՝ Արցախի Թեմի Առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Այնուհետև Գեղամ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ԹՀԹ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավորների հետ և շնորհակալություն հայտնել Արցախի և արցախահայության իրավունքների պաշտպանության համար ձեռնարկվող բոլոր ջանքերի համար։

Հունվարի 29-ին «ՀՈՒՍԿ» հաստատության նախաձեռնությամբ Հ. Ուս. «Չհարմահալ» միության «Հովհաննես Թումանյան» սրահում տեղի է ունեցել դասախոսական երեկո «Հայաստանն ու Արցախը տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրադարձությունների կիզակետում» խորագրով։ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի (Լաչինի միջանցք) շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ համակարգային և հետևողականորեն իրականացվող հանցագործությունները, որոնք նպատակ են հետապնդում էթնիկ զտում իրականացնելու Արցախում։ Պաշտպանը ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում քաղաքական օրակարգ մտցնելու հարցում Սփյուռքը կարող է ունենալ անգնահատելի դեր:

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Գեղամ Ստեփանյանն այցելել է նաև Հայկական հարցերի ուսումնասիրության կենտրոն («ՀՈՒՍԿ»), «Ալիք» օրաթերթի խմբագրություն, Հայ մշակութային «Արարատ» կազմակերպություն, Հ. Ուս. «Չհարմահալ» միություն և Հայ հասարակական միություն։

Թիվ 1

Recent Posts

Տարակուսելի են ՊՆ փոխնախարարի պնդումները, թե Սյունիքում կրակոցներն անհասցե են. Գրիգորյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանի համար տարակուսելի են պաշտպանության փոխնախարարի պնդումներն այն մասին, թե…

4 minutes ago

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի…

20 minutes ago

Թրամփը Սումիի վրա Ռուսաստանի հարվածը «սխալ» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «սխալ» է անվանել Սումիի վրա Ռուսաստանի կողմից Ծաղկազարդին տեղի ունեցած հարձակումը,…

38 minutes ago

Կրակոցներն անհասցե են. սահմանին կուտակումներ չկան. փոխնախարար

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա…

1 hour ago

Մարտուն Գրիգորյանը չի վերցնի մանդատը

Գյումրիի ՏԻՄ ընտրություններում «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել՝…

1 hour ago

ԱՄՆ դեսպանատան և Հակակոռուպցիոն կոմիտեի համագործակցության ոլորտները կընդլայնվեն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…

1 hour ago